Ստեփանակերտում պարգևատրում են այն ընտանիքներին, որոնք 4–րդ երեխան են ունենում (մարտի 27, 2019 թվական)

«Հայը». լայնածավալ վավերագրական ֆիլմ` «Տաշիր» հիմնադրամի բարի գործերի մասին

38
(Թարմացված է 15:01 05.04.2019)
Մոլորակի ամենաառատաձեռն ու ազնիվ մարդիկ գերադասում են ստվերում մնալ։ Եվ դա հասկանալի է. ինչպես ասում են մեծերը, բարի գործերում ամենանշանակալին դրանք թաքցնելու կարողությունն է։ Ծանոթացեք` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սամվել Կարապետյան։

Օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ցուցադրվեց «Տաշիր» հիմնադրամի բարեգործության մասին պատմող վավերագրական ֆիլմը։ Նրա հիմնադրի` բարեգործ և բարերար Սամվել Կարապետյանի անունը երկար տարիներ չի դադարում հնչել Հայաստանի և Ռուսաստանի մշակութային ժառանգության ճակատագրով մտահոգ մարդկանց շուրթերից։

Ինչպես նշվում է ֆիլմում, գոյության տարիների ընթացքում «Տաշիր» հիմնադրամը Հայաստանում և Արցախում բարեգործական նախագծերի իրականացման համար ընդհանուր առմամբ 180 մլն դոլար է հատկացրել։

«Սա առաջին ֆիլմն է «Տաշիրի» գործունեության մասին, որը հիմնադրել է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը։ Նա իր եղբոր` Կարեն Կարապետյանի ու ընտանիքի անդամների հետ 20 տարվա ընթացքում բարեգործական գործունեություն է իրականացնում` ելնելով համազգային շահերից։ Մեկ ֆիլմի շրջանակում դժվար է ներկայացնել հիմնադրամի բարեգործական գործունեության ամբողջ շրջանակը։ Բազմաթիվ նախագծերի մասին մենք երևի երբեք չենք իմանա։ Ինչպես

ասում են, բարի գործերում ամենանշանակալին դրանք թաքցնելու կարողությունն է», – ասում է լրագրող Նվեր Մնացականյանը։

Սակայն հիմնադրամի առաքելությունը չի սահմանափակվում այդ երկու երկրների պատմական և հոգևոր արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունքով։ Ամենից զատ, առաջնահերթ կարևորության խնդիրների ցանկում է նոր հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների և ուսումնական հաստատությունների կառուցումը, եկեղեցիների վերականգնումը, առողջապահությանը, երիտասարդ տաղանդներին և ուսանողների աջակցելը, լայնածավալ մարզական նախաձեռնությունների ֆինանսավորումը։ Մի քանի տարի շարունակ պարոն Կարապետյանը իր հովանավորության տակ է առել Արցախում բնակվող այն ընտանիքներին, որոնք 4-րդ երեխան են ունենում։ Այժմ նրանք նյութական աջակցություն են ստանում բարերարի անունից։

«Բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աշխատակիցներն արդեն տևական ժամանակ է` մտածում են, ստեղծում և իրականացնում մեծաթիվ նախագծեր, որոնք փոխում են մարդկանց կյանքը։ Բարեգործական այդ պատմություններն առանձին են լուսաբանվել. մինչ օրս բազմաթիվ սյուժեները չեն լուսաբանվել մեկ կինեմատոգրաֆիկ նյութում։ Եվ ահա տեղի ունեցավ. լույս տեսավ միասնական, կենդանի և հետաքրքրաշարժ կինոհաշվետվություն, պատմություն, որը ներկայացնում է «Տաշիրի» գործունեության հիմնական ուղղությունները։ Իհարկե, ընկերության ոչ բոլոր գործերն է հաջողվել ընդգրկել և նշել, սակայն ամեն ինչ դեռ առջևում է։ Ամեն դեպքում «Հայը» կարևորագույն օրինակ է բոլոր բարեգործների և գործարարների համար, որոնց մտահոգում է իրենց հայրենիքի ճակատագիրը։ Հենց այսպես, տեսանելի և կենդանի ձևով պետք է մատուցել պատմությունը, որով կարելի է հպարտանալ` հոգով և սրտի անկեղծ թելադրանքով ստեղծած բարեգործական ծրագրերի պատմությունը», – ասել է Նվեր Մնացականյանը։

Церковь Святого Саркиса в городе Ташир, Лори
© Photo : Пресс-служба Ташира
Տաշիր քաղաքում կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցին

Հոդվածը հրապարակվել է կոմերցիոն հիմունքներով

38