Արթուր Վանեցյան

Շատ զգույշ. ԱԱԾ տնօրենը հայտնեց` ինչպես են պայքարելու ֆեյքերի դեմ

149
Արթուր Վանեցյանը խոսեց վարչապետ Փաշինյանի հանձնարարության մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. ԱԱԾ–ն ֆեյքերի դեմ պայքարելու է «շատ զգույշ», «շատ մտածված»։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ֆեյք կլինի, թե սովորական անձ, եթե գրառումների մեջ չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործողություն իրականացնելու առիթ չունեն։ Եթե կա հանցակազմ, ԱԱԾ–ն և մյուս իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցներ, որպեսզի կանխեն ու բացահայտեն այդ հանցագործությունը»,– ասաց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենի խոսքով` համացանցում տարածվող որոշ թեմաներ կարող են հանրության շրջանում առաջացնել տրամադրություններ, որոնք կարող են հանգեցնել բացասական հետևանքների։

Վանեցյանը խոստացավ, որ այդ գործընթացն իրականացվելու է շատ զգույշ, և խոսքի ազատությունը որևէ դեպքում չի տուժելու։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ԱԱԾ տնօրենին հանձնարարեց պայքարել սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվող ֆեյք լուրերի դեմ։

«Սոցիալական ցանցերում կան հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի։ Էս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է»,– ասել էր Փաշինյանը

Վարչապետը նաև շեշտեց, որ ֆեյքերի դեմ պետք է պայքարել` կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը, ինչն անառարկելի արժեք է և կարմիր գիծ, որ չի կարելի անցնել։

149
թեգերը:
Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գաղտնալսող սարքեր Հայաստան չեն ներկրվում. Վանեցյան
Ո՞ւմ թույլտվությամբ է Սերժ Սարգսյանի եղբայրը մեկնել Հայաստանից. պարզաբանում է Վանեցյանը
Նաիրի Հունանյանն ԱԱԾ գործակալ է եղե՞լ. Վանեցյանի մեկնաբանությունը
Փաշինյանը Վանեցյանի մորն ազատել է պաշտոնից