Հայկ Ալումյան

Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին

179
Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը քննում է նախկին նախագահի ներկայությամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանի Վերաքննիչ դատարանը քննում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց նրա փաստաբան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով` Քոչարյանը ներկա է դատական նիստին։

Մարտի 15–ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Քոչարյանի կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը ։

Երկրորդ նախագահի փաստաբանը հայտնեց լրագրողներին, որ պաշտպանական կողմը կանի ամեն ինչ, որ Քոչարյանն ազատ արձակվի ու լրագրողները նրան անձամբ հարց ուղղելու հնարավորություն ստանան։

Ալումյանը նաև մեկնաբանեց տեղեկությունն այն մասին, որ ավելի վաղ Քոչարյանը պարգևատրել էր դատավոր Ռուզաննա Քոչարյանին «Մխիթար Գոշ» մեդալով։ Փաստաբանի խոսքով` երկրորդ նախագահը չի հիշում դրա մասին. սակայն պաշտպանական կողմը գիտի, որ նույն դատավորը պարգև է ստացել նաև ԱՄՆ դեսպանատանը։

«Երևի նա լավ դատավոր է, եթե նրան այդքան հաճախ են պարգևատրել, ու դա մեզ համար ուրախալի է, մենք նրա ինքնաբացարկը չենք պահանջի», – ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` նախորդ տարվա հուլիսին Քոչարյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտին հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Նախկին նախագահի փաստաբանները նրան քաղբանտարկյալ են համարում ու վստահեցնում, որ նրան առնչվող քրեական գործընթացները բացարձակ ապօրինություն են։

179
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (183)
Ըստ թեմայի
Ինչու Ռոբերտ Քոչարյանը չի թաքնվի քննությունից. պարզաբանում է փաստաբանը
Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին
Ռոբերտ Քոչարյանը դատարանում մոտ 40 րոպե ելույթ է ունեցել. ի՞նչ է ասել նա
Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է էլեկտրոնային գիրք՝ առանց համացանցի հասանելիության