Աննասնագոմ

Կառավարությունը գյուղացուն առաջարկում է խելացի անասնագոմեր կառուցել

1973
(Թարմացված է 13:05 04.04.2019)
Ծրագրի արժեքը 2.5 մլրդ դրամ է, որի շրջանակներում նախատեսվում են նաև ֆերմերների ուսուցում:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանում անասնաբուծությունը զարգացնելու նպատակով ՀՀ կառավարությունը գյուղացիներին առաջարկում է խելացի անասնագոմերի կառուցման ծրագիր: Այն այսօր արժանացավ գործադրի հավանությանը:

Փոքր և միջին չափերի խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար կառավարությունը պետական աջակցության ծրագիր է սկսել:

Ծրագրի արժեքը 2.5 մլրդ դրամ է, որի շրջանակներում նախատեսվում են նաև ֆերմերների ուսուցում:

Կառավարության հաշվարկով այսօր Հայաստանում տավարաբուծությամբ զբաղվում է շուրջ 170 000 գյուղացիական տնտեսություն, որոնց գերակշռող մասը փոքր տնտեսություններն են։ Այս տնտեսություններում, գյուղնախարար Գեղամ Գրիգորյանի խոսքով,  չեն պահպանվում կենդանիների համար անհրաժեշտ զոոհիգիենիկ չափանիշները և կիրառվում է պահվածքի ու կերակրման ավանդական տեխնոլոգիաներ, որի հետևանքով հայ գյուղացին չի ապահովում կաթի տեղական արտադրության պահանջարկը:

Նոր ծրագրի իրականացման արդյունքում կառավարության հաշվարկով կկառուցվեն շուրջ 230 խելացի անասնագոմեր, կբարձրանա մեկ գլուխ կովի հաշվով կաթնատվության մակարդակը՝ մինչև 3500-4000 լիտր, կավելանա անասնագլխաքանակը, կավելանան կաթի արտադրության ծավալները:

Ծրագրի վերաբերյալ կառավարության անդամների  ոգևորությունը չկիսեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

Նա հայտնեց, որ մեկ ընտանիքն իրականում չի կարողանա զբաղվել 15-20 գլուխ անասնապահությամբ` անասնագոմի համար հենց այդ հաշվարկն է արված: Վերմիշյանը հիշեցրեց, որ Հայաստանում կա նաև կերի խնդիր: «Մենք Ռուսաստանի սևահողերում չենք»,- ասաց նա:

ՀՀ գլխավոր դատախազին էլ հետաքրքրեց, թե ինչպես է վերահսկվելու, թե ինչի վրա են ծախսվել գումարները: «Որպեսզի տարիներ անց ստիպված չլինենք քննել քրեական գործեր, որ գումարը ստացել են գոմը չեն կառուցել»,- ասաց Արթուր Դավթյանը:

Ի պատասխան գյուղնախարարը հայտնեց, որ գումարը գյուղացուն տրվելու է միայն գոմի առկայությունը կադաստրային հաստատմամբ արձանագրվելուց հետո:

«Ես նկատի ունեմ, որ լինի կոնկրետ պատասխանատու անձ` ով է զբաղվել այս շենքի գնահատմամբ: Կոնկրետ սուբյեկտի հստակ սահմանում, որպեսզի խնդիր լինելու դեպքում մենք իմանանք` ում հետևից ենք գնալու: Ու էդ մարդն էլ, եթե ասի` ես գնացել, համոզվել եմ, որ այդ շենքը կառուցված էր, դրա տակ ապացույց լինի»,–ասաց Դավթյանը:

Վարչապետ Փաշինյանն էլ կարևորեց այն փաստը, որ տարիներ անց չպարզվի, որ գումարները ծախսվել են, բայց արդյունք չի եղել:

Նշենք, որ ծրագիրը նախատեսում է 2 փուլ: Գյուղացին պիտի սեփական միջոցներով կառուցի գոմը: Գոմի կառուցման ավարտից հետո գյուղնախարարության մասնագետները կայցելեն, կստուգեն շինարարության ընթացքը: Իսկ կադաստրային գրանցումից հետո արդեն գյուղացուն կտրվի ֆինանսավորում։

1973
թեգերը:
ՀՀ կառավարություն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ են ուշանում նպաստները. պարզվում է` պետական համակարգում պարապ մարդիկ շատ կան
Կառավարությունը լուծեց Մարզահամերգային համալիրի ֆինանսական խնդիրը
Տարին ջրառատ է. Սևանա լճի մակարդակը 45 սմ-ով կբարձրանա
Գորդոնը կնոջ հետ

Հանրահայտ հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը բաժանվել է երիտասարդ կնոջից

9
(Թարմացված է 14:22 04.08.2020)
Չորրորդ ամուսնությունը նույնպես երջանկություն չբերեց հայտնի հեռուստահաղորդավարին: Հայտնի է, որ ամուսնալուծության դիմումը ներկայացրել է կինը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը և նրա երիտասարդ կինը՝ Նոզանին Աբդուլվասիևան, գաղտնի խզել են ամուսնությունը։ Տեղեկությունը հայտնում է Starhit–ը։

Ըստ կայքի` Աբդուլվասիևան ամուսնալուծության դիմում է ներկայացրել հունիսին, դատարանը մեկ ամիս անց պաշտոնապես խզել է նրանց ամուսնությունը:

«Ամուսինների միջև ոչ մի վեճ չի եղել, ալիմենտի և գույքի վերաբերյալ բոլոր հարցերը լուծվել են մինչդատական կարգով», — հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք` նրանք ամուսնացել էին 2014-ին, երբ Աբդուլվասիևան 20 տարեկան էր, Գորդոնը` 50։ Սա հայտնի հաղորդավարի չորրորդ ամուսնությունն էր, որի արդյունքում լույս աշխարհ եկան Ալեքսանդրն ու Ֆյոդորը ( մեկը 6 տարեկան է, մյուսը` երեք)։

Երբ կորոնավիրուսի տարածման պատճառով ինքնամեկուսացման ռեժիմ էր հայտարարվել, Աբդուլվասիևան գրել էր, որ հոգնել է երեխաների հետ ինտենսիվ ժամանակ անցկացնելուց: Նա նաև նշել էր, որ պարբերաբար խտրականության է ենթարկվում ազգային պատկանելության պատճառով (Աբդուլվասիևան տաջիկ է, բայց ծնվել է Մոսկվայում)։

Հաղորդավար, լրագրող և դերասան Ալեքսանդր Գորդոնը հիմա 56 տարեկան է։ Աշխատել է NTV–ում: 1989-ին կնոջ և դստեր հետ արտագաղթել էր ԱՄՆ, 1997-ին` վերադարձել Ռուսաստան։

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար

9
թեգերը:
Ալեքսանդր Գորդոն, ամուսնալուծություն
Ըստ թեմայի
«Տիեզերքի լավագույն տղամարդը». Աննա Սեդոկովան 3-րդ անգամ է ամուսնանում
Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին
Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահը նույն թեկնածուին երկրորդ անգամ է առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում

35
(Թարմացված է 14:08 04.08.2020)
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը հստակ հայտնել էր Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության կարգի վերաբերյալ իր դիրքորոշումը:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը ՀՀ նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։

Ազգային ժողովը մերժել է նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին:

ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018թ. հունիսի 11-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ և հայտարարվել թեկնածությունների հայտերի ընդունման մասին։

Հայտ ներկայացրած 28 թեկնածուների հետ հարցազրույցի արդյունքում խմբի յուրաքանչյուր անդամ փակ ընթացակարգով ներկայացրել էր իր անհատական կարծիքը։ Ամփոփելով այդ կարծիքները՝ ՀՀ նախագահին էր ներկայացվել հետևյալ 3 թեկնածուներից կազմված ցուցակ՝ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան: Ցուցակում թեկնածուների ներառման հերթականությունը պայմանավորված էր խմբի անդամների կողմից նրանց տրված համապատասխան դրական կարծիքների քանակով:

Հանրապետության նախագահը ներկայացված ցուցակից նույն հերթականությամբ հաջորդաբար առաջադրել էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին:

Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվեց 2018թ. հոկտեմբերի 18-ին, Ազգային ժողովը մերժեց 2018թ. հոկտեմբերի 23-ին:

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մարտի 21-ին, Ազգային ժողովը մերժվեց 2019թ. ապրիլի 16-ին:

Արթուր Վաղարշյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովը մերժեց 2019թ. մայիսի 29-ին:

Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվեց 2019թ. մայիսի 30-ին: Ազգային ժողովը նրան ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր 2019թ. հունիսի 18-ին:

Գոռ Հովհաննիսյանը 2020թ. հուլիսի 27-ին հրաժարվեց կրկին առաջադրելու նպատակով իր թեկնածությունը քննարկելուց:

Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջադրվում է երկրորդ անգամ:

Հանրապետության նախագահը ստորագրել է Արթուր Վաղարշյանի առաջադրման գրությունը:

Այսպիսով, ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրումները կատարել է խորհրդատվական աշխատանքային խմբի առաջարկած թեկնածուներից՝ ցուցակում նրանց հերթականության կարգով:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը հստակ հայտնել էր Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության կարգի վերաբերյալ իր դիրքորոշումը:

«Սահմանադրության տրամաբանությանն ու ոգուն համահունչ և դատաիրավական բարեփոխումների նպատակին համապատասխան կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր ոչ թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, այլ նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և կառավարության/Ազգային ժողովի կողմից դատավորին ուղղակի նշանակելու լիազորություն: Այս դեպքում յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրի իր ընտրության համար: Սահմանադրական դատարանի կազմը կլինի հավասարակշռված, կապահովվի դատավորների անկախությունը, քանի որ նրանք զերծ կլինեն քաղաքական փոփոխությունների ներգործությունից: Լիարժեք և արդյունավետ կգործի ժողովրդավարական կառավարման համար կարևորագույն զսպումների ու հակակշիռների սահմանադրական սկզբունքը և կապահովվի անաչառ սահմանադրական արդարադատություն»,– նշված է նախագահի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Սահմանադրական վերջին փոփոխություններից հետո այս պահին ՍԴ–ում դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Դադարեցվել են Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։

Երեք թափուր տեղերի համար թեկնածուներ պետք է առաջադրեին ՀՀ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովն ու ՀՀ նախագահը։

Կառավարությունն առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։

Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։

35
թեգերը:
Արթուր Վաղարշյան, թեկնածու, Դատավոր, Սահմանադրական դատարան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ. իրավագետ
«Մեզ վրա դրսից տղա բերելու փորձերը չեն հաջողվելու». Ալեն Սիմոնյանը` ՄԻԵԴ–ի որոշման մասին
Հնարավո՞ր է արդյոք ստեղծել որոշումներ կայացնող համահայկական մարմին