Հյուսիս–հարավ ճանապարհ

Միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներից նոր վկայականներ կպահանջեն

48
(Թարմացված է 12:39 04.04.2019)
Հայաստանի կառավարությունն առաջարկում է վավերացնել 2006թ-ին կնքված ԱՊՀ համաձայնագիրը:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Դեպի ԱՊՀ երկրներ ուղևորափոխադրում իրականացնող վարորդներն այսուհետ առանց հաստատված վկայականների չեն կարողանա աշխատել այդ բնագավառում. իսկ վկայականներ կստանան միայն համապատասխան ուսուցում ու հմտություններ ունեցողները:

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց 2006 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` ԱՊՀ պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսման և մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը:

Դրանով սահմանվում է, որ ԱՊՀ տարածքում միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնողները պետք է ունենան միասնական վկայականներ, որոնք գործածական ու նույնական կլինեն համաձայնագրի անդամ բոլոր երկրներում:

Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի (վերապահումով), Ղրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության (վերապահումով), Տաջիկստանի և Ուկրաինայի կառավարությունների կողմից: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. մարտի 21-ին:

Համաձայնագիրն արդեն ուժի մեջ է մտել Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում` 2008թ. մարտի 21-ից, և Ուկրաինայում` 2011թ. հուլիսի 27-ից:

Հայաստանում այն ուժի մեջ կմտնի ԱԺ-ի կողմից վավերացվելուց և ՀՀ նախագահի ստորագրումից հետո:

48
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը կարող է սկսել ավտոբուսներ հավաքել միջքաղաքային երթուղիների համար