Սևան

Տարին ջրառատ է. Սևանա լճի մակարդակը 45 սմ-ով կբարձրանա

135
Ապրիլ և մայիս ամիսներին տեղումները նորմայից ավելին կլինեն, իսկ հունիսին` նորմայի սահմաններում:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանի հովտային ու նախալեռնային շրջաններում ցրտահարություններ 99 տոկոսով չեն սպասվում: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նրա խոսքով` ապրիլ և մայիս ամիսներին տեղումները նորմայից ավելին կլինեն, իսկ հունիսին` նորմայի սահմաններում:

«Ջերմաստիճանի փոփոխությունների հետ կապված գետերի ելքը ավելանալու է: Անցյալ տարի եղել է 60-80 տոկոս, հիմա մոտավորապես 90- 120 տոկոս է: Այսինքն` գետերը ջրառատ են լինելու»,-ասաց նախարարը:

Սևանա լիճը 7 սմ-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Բայց հունիսի 1-ի դրությամբ 45 սմ-ով կավելանա:  Այս ցուցանիշը անհավանական թվաց վարչապետին, սակայն Ցոլակյանը վստահեցրեց, որ դա իրատեսական է: Նախարարի խոսքով` Սևանից ջրառի ավարտին լճի մակարդակն անցյալ տարվա նույն ժամանակահատվածից ավելի կլինի ընդամենը 5 սմ-ով:

Գրեթե նույն լավատեսական կանխատեսումներն են արվում նաև ՀՀ այլ լճերի ու ջրամբարների լցվածության վերաբերյալ:

Այս տարի Հայաստանում բարձր է նաև ՀՀ տարածքում առկա  ձնաշերտերի հաստությունը, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ հալոցքի ավարտին դա ևս կնպաստի ջրային ռեսուրսների ավելացմանը:

Լավատեսական կանխատեսումների ավարտին Ցոլակյանն ավելացրեց. «Թու-թու, մոռացա ասեմ»:

Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ 2019թ.-ը,փաստորեն, բարենպաստ է գյուղատնտեսության համար:

 

135
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, Սևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սանոսյան. «Փաշինյանի հանձնարարությամբ զբաղվում են «Սևանի» հողերի վարձակալության հարցով»
Ռուս-հուդայական հետք Սևանի ափին. ի՞նչ է թաքցնում Երշովի տունը
Չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ. երբ Սևանի ձկնորսներն անհարգալից ժեստը «վերածեցին» դոլարի