Անձրև

Անձրևանոցը չմոռանաք. եղանակի տեսություն

105
(Թարմացված է 21:23 03.04.2019)
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 4-ին, 6-ին սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 4-ին, 6-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

105
թեգերը:
եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (412)