Գարեգին Խումարյան

Հայտնի է Հանրային ռադիոյի նոր ղեկավարի անունը

137
Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Գարեգին Խումարյանն ընտրվել է Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենի պաշտոնում։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գարեգին Խումարյաին եղբայրը` Դավիթ Խումարյանը։ Նման որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ այսօր տեղի ունեցած նիստում։

«Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի»,– ասված է խորհրդի տարածած է հայտարարության մեջ։

Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ ընտրել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին:

«Ղեկավարվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թ.‑ի սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշմամբ մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Կորյունի Խումարյանին»,–ասված է հայտարարության մեջ:

137
թեգերը:
ռադիո, Հայաստան
Ըստ թեմայի
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը հրաժարական է տվել
«Նրանց զոհ էր պետք, այդ զոհը ես էի». Հանրային ռադիոյի տնօրենը`իր հրաժարականի մասին