Սառեցրարած մթերք

Ռուսաստանը Հայոց բանակին է նվիրել 203 սառնարանային արկղ

152
(Թարմացված է 14:03 03.04.2019)
Սառնարանները տեղափոխվել են Հայաստան, պահեստավորվել ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազայում։

ԵՐԵՎԱՆ, 3 Ապրիլ — Sputnik. Սառնարանային սարքավորումներ արտադրող «ЭКО-1» ընկերությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ջանքերով, ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց տրամադրել է «СНЕЖ» մոդելի 203 սառնարանային արկղ։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։

Սառնարանները տեղափոխվել են Հայաստան, պահեստավորվել ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազայում, որտեղից կբաշխվեն ՀՀ ԶՈՒ զորամասերին։

Սառնարանային տեխնիկան ՀՀ տեղափոխելու ծախսերը հոգացել է «ЭКО-1» ընկերությունը։

152
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (96)