Վալերի Օսիպյան

Օսիպյանն անձնամբ կհսկի «Եռաբլուրում» մեքենաների թալանման դեպքերի բացահայտման աշխատանքները

129
ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով ուսումնասիրվում է «Եռաբլուրի» տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձնական հսկողության տակ է վերցրել այսօր «Եռաբլուր» պանթեոնում գրանցված դեպքերի բացահայտման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր՝ ժամը 11.00-ին և 12.20-ին, ոստիկանությունում քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ «Եռաբլուր» պանթեոն տանող ճանապարհին կայանված իրենց մեքենաներից գողություններ են կատարվել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը

Օսիպյանի հանձնարարականով ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր թալանված մեքենաներից մեկը եղել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի հարազատներից մեկինը, մյուսը` News.am-ի լրագրողինը։

 

129
թեգերը:
Վալերի Օսիպյան, Հայաստան
Ըստ թեմայի
Լոռու մարզում թալանել են դպրոցի փոխտնօրենին և դռան վրա «թումանյանական» գրություն թողել
Աշտարակում թալանել են վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի տունը
Արտակարգ դեպք Երևանում. «Հայփոստի» բաժանմունքը փորձել են թալանել
Կնոջը թալանել են նրա մտերիմ կինն ու զինված տղամարդը. Չարենցավանի դեպքի մանրամասները