Թմրանյութ

22–ամյա տղան փոստային բաժանմունքով թմրամիջոց է ստացել

38
(Թարմացված է 19:42 01.04.2019)
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. 1997թ.–ին ծնված մի երիտասարդի մոտ, ում Գերմանիայից հասցեագրված ծրար են ուղարկել, հայտնաբերվել է թվով 4 հատ դեղնականաչավուն հաբ, որը նա ստացել է փոստային բաժանմունքից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ հաղորդագրության` նշանակված դատանյութագիտական փորձաքննությամբ պարզվել է, որ նշված հաբերը 2.18 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄ» տեսակի թմրամիջոց են:

Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին: Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և միևնույն ժամանակ թույլատրելի ճանաչել վերջինիս նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

38
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան