Երևան

Գարունը վերադառնում է. եղանակի տեսություն

280
(Թարմացված է 22:36 31.03.2019)
Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ են կանխատեսում։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 1-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում ևս ապրիլի 1-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Գիշերը կգրանցվի 2–4 աստիճան տաքություն, ցերեկը այդ ցուցանիշը կդառնա +7, +9։

280
թեգերը:
եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (412)