Քննչական կոմիտե

Զինծառայողին կալանավորեցին ծառայակիցներից մեկին սպանելու, մյուսին վիրավորելու համար

160
Արցախում տեղի ունեցած դեպքի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել սպանված զինվորի ծառայակցին։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Արցախում ժամկետային զինծառայողի սպանության և սերժանտին վիրավորելու համար կալանավորվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Գ-ն։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Шапка военнослужащего
Official site of the Ministry of Defence of RA

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանություն)։

Դեպքը տեղի է ունեցել 2019թ. մարտի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմանում, Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։

Պարտադիր ժամկետային զինծառայող 1998թ. ծնված կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանը զորամասի նախկին զինավանի տարածքում հրազենային մահացու վնասվածք էր ստացել, իսկ կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոչկանյանը՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածք։

160