Սիգ

Սևանում սիգ որսացողներին բերման են ենթարկել. պայքարն ուժեղացվում է

108
Սևանա լճից ապօրինի ձկնորսություն կատարելու դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները համատեղ ծառայության ընթացքում Սևանա լճի Արծվանիստ գյուղի առափնյա հատվածից ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2 բնակչի։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել նաև բերման ենթարկվածներին պատկանող երկու ավտոմեքենաները և մոտորանավակը։

Ավտոմեքենաներից մեկի բեռնախցիկից հայտնաբերվել է 160 հատ 61 կգ ընդհանուր կշռով սիգ տեսակի թարմ ձուկ։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում հարուցվել է քրեական գործ։

Դատախազությունը հայտնում է նաև, որ ապօրինի ձկնորսության դեմ պայքարը խստացվել է: Գեղարքունիքի մարզում ակտիվացել են հսկողական, կանխարգելիչ և օպերատիվ- հետախուզական աշխատանքները։

2019թ. ընթացում, Հայաստանում ապօրինի ձկնորսության դեպքերով ընդհանուր առմամբ հարուցվել է 43 քրեական գործ:

108
թեգերը:
Հայաստան