Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանն աստիճան է շնորհել Լևոն Տեր–Պետրոսյանին պաշտպանած դիվանագետներին

232
ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել արտգործնախարարի երկու խորհրդականներին։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արտգործնախարարի երկու խորհրդականներին դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։

Մասնավորապես` լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Ռուբեն Ռոբերտի Շուգարյանին ու Լևոն Հասրաթի Խաչատրյանին։

Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի տեքստում, դիվանագիտական աստիճանները շնորհվել են` «հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը»։

Շուգարյանը 2001-2005 թթ. ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի տեղակալն էր, 2005–2008թթ-ին՝ Իտալիայում Հայաստանի դեսպանը։

Լևոն Խաչատրյանը 2005-2008թթ.–ին եղել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2006-2008թթ.–ին համատեղության կարգով նշանակվել է Ղրղըզստանում ՀՀ դեսպան։

Երկու դիվանագետներն էլ 2008թ–ի նախագահական ընտրություններում պաշտպանել են Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը, որից հետո հեռացել են դիվանագիտական պաշտոններից։

Նախարարի խորհրդակաների պաշտոնում նշանակվել են 2018թ–ին` իշխանափոխությունից հետո։

232
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը 2 փոխվարչապետ է նշանակել
Արմեն Սարգսյանը կնոջ հետ հոյակապ երեկո է անցկացրել Գյումրիում
Արմեն Սարգսյանը տիկնոջ և թոռների հետ է մասնակցել շաբաթօրյակին. լուսանկարներ
«Արմեն Սարգսյանը միակն էր». ինչի համար է Զուրաբիշվիլին շնորհակալ Հայաստանի նախագահին