Ավտոբուսներ

Հայաստանը կարող է սկսել ավտոբուսներ հավաքել միջքաղաքային երթուղիների համար

194
Հայաստանի միջքաղաքային տրանսպորտի հարցը լուծելու համար նախատեսվում է գործարկել երեք տեսակի ավտոբուս։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Միջքաղաքային հաղորդակցության նոր համակարգի ներմուծումը կտևի երկու տարի։ Այս մասին ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով` նախարարությունն այս պահին ակտիվ աշխատում է երկու ուղղությամբ։ Արշակյանը նշեց, որ անհրաժեշտ է չափել միջքաղաքային ուղևորափոխադրումների ծավալը։

«Արդյունքում պարզ կդառնա` հատկապես ինչպիսի ավտոբուսներ են պետք (ծրագրվում է երթուղում գործարկել երեք տեսակ), որ ուղղություններով և ինչպիսի հաճախականությամբ։ Դա թույլ կտա ձևավորել ներդրումային ծրագիր, հրավիրել գործընկերների», – ասաց Արշակյանը` հավելելով, որ արդեն ընթանում են բանակցություններ։

Ենթադրվում է, որ նման լայնածավալ ծրագրի իրագործման արդյունքում ավտոբուսները (կամ ուրիշ տրանսպորտային միջոցները) կհավաքվեն Հայաստանում, իսկ դրանից հետո նոր կգործարկվեն։

Արշակյանը նաև հայտնեց (նրան հուշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը), որ զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման համար արդեն հատկացվել է 65 միլիոն դրամ։

Ենթադրվում է, որ ծրագրի իրագործումը կզբաղեցնի մոտ 2 տարի, իսկ զբոսաշրջիկներն «այլևս չեն կորչի»։

194
թեգերը:
Հակոբ Արշակյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հազարավոր երևանցիներ դա անում են ամեն օր, օրը՝ երկու անգամ, շատերը՝ կռացած
Խնդիրներ` Երևան–Արմավիր երթուղում. ընկերության տնօրենը Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում
Այսքան երկար սպասել հնարավոր չէ. Մարությանն ասաց` ինչպես կլուծվի տրանսպորտի հարցը