00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու դպրոցի տնօրենը մոտ 1 մլն դրամ կաշառք է վերցրել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Բաժանորդագրվել
Դպրոցի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց»-ի տնօրենը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով:

Фестиваль малины в Сюнике - Sputnik Արմենիա
Գյումրու քաղաքապետարանը 1 մլն 805 հազար 500 դրամի տորթ և շամպայն է գնել. «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` 2019 թվականի փետրվարի 12-ին Շիրակի մարզի դատախազությունից Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումն այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների կողմից դպրոցում իրականացված ստուգումների ընթացքում հայտնի է դարձել, որ չեն դասավանդվել ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա առարկաները, սակայն ուսուցիչները, որոնց հատկացված են եղել այդ դասաժամերը, ստացել են աշխատավարձ:

Միևնույն ժամանակ տնօրենը հայտնել է, որ ինքը նախկինում այդ մասին որևէ տեղեկություն չի ունեցել, իսկ ուսումնական գծով տեղակալը, որի վրա դրված է ուսումնական գործընթացի վերահսկումն ու համապատասխան մատյանների վարումը, դրանցում կատարած գրառումներով հաստատել է վերոհիշյալ առարկաները դասավանդվելու փաստը:

Наручники - Sputnik Արմենիա
Գյումրիում ձերբակալել են դպրոցի տնօրենին ու գործավարուհուն

Բացատրագիր է ներկայացրել նաև դպրոցի աշխատակիցը, համաձայն որի՝ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհին 2016-2017 ուսումնական տարում գտնվել է արտերկրում և աշակերտներին տվյալ առարկան չի դասավանդվել, իսկ աշխատավարձի գումարները դուրս են գրվել դպրոցի ֆոնդից:

Փաստի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելը կամ վատնելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Հաղորդում է ստացվել նաև Գյումրի քաղաքի բնակչուհուց այն մասին, որ «Գյումրի քաղաքի թիվ 27 միջնակարգ դպրոցում» որպես ֆիզիկայի ուսուցչուհի աշխատանքի ընդունվելու նպատակով, նույն դպրոցի տնօրենի պահանջով և նրա հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, «Գյումրի քաղաքի թիվ 27 միջնակարգ դպրոցում», տնօրենին փոխանցելու նպատակով, վերջինիս գործավարուհուն տվել է խոշոր չափ հանդիսացող՝ 960.920 ՀՀ դրամ:

Փաստի առթիվ 2019 թվականի մարտի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2019 թվականի մարտի 22-ին որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

2019թ. մարտի 26-ին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (շորթմամբ կաշառք ստանալը) և 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
0