Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը

Փաշինյանը չի փակել լվացքի մեքենայի ապառիկը, իսկ ԱԺ նախագահին ապառիկ չեն տալիս

699
Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը խորհրդարանում խոսեցին սեփական վարկերի մասին։ ԱԺ նախագահի պատմությունը դահլիճում ծիծաղ ու իրարանցում առաջացրեց:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց տան ապրանքը վարկով է գնել: Այսօր նա այդ մասին հայտարարեց ԱԺ ամբիոնից` անդրադառնալով Հայաստանում լայն տարածքում ստացած սպառողական վարկերի խնդրին:

«Մեր տանը ինչ կա` լվացքի մեքենա, սառնարան, ամեն ինչ վարկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում: Ամիսը ընդամենը 6000 դրամ վճարելով ձեռք ես բերում լվացքի մեքենա: Ինչու միանգամից 300 000 դրամ վճարես, եթե կարող ես ամիսը 6000 դրամ վճարելով լվացքի մեքենա գնել,- ասաց վարչապետն ու ավելացրեց, –եթե չեմ սխալվում մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք գնել»:

Վարչապետի անկեղծությամբ վարակված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր սպառողական փորձից մի դրվագ պատմեց:

«Այդ նույն տրամաբանությամբ ես այն օրը գնացի, որ հեռուստացույց վերցնեմ, այն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշիվներին»,- ասաց նա:

Այս պատմությունն ԱԺ դահլիճում ծիծաղ ու իրարանցում առաջացրեց:

Վարչապետն էլ կանխատեսեց, որ այն քաղաքական ինտրիգի մասին նոր ենթադրության հիմք է դառնալու: «Վաղը կասեն, որ Զեյնալյանն է ասել, որ ձեր հաշիվների վրա կալանք դնեն»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։

699
թեգերը:
Արարատ Միրզոյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը «պետական բոլոր մարմիններին հանձնարարական» է տալիս բանաստեղծությամբ
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չէ. հարցին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը
Քաղաքագետը բացատրեց, թե ինչու է Փաշինյանը դեռ «սուպերվարչապետի» կոստյում հագնում
Ինչպես է պետբյուջեն այս տարի աճելու 40 մլն դրամով. բացատրում է Նիկոլ Փաշինյանը