Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գործարանի բացման արարողությանը

Երևանում պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գործարան է բացվել. ներկա է եղել նաև Փաշինյանը

352
Գործարանի արտադրանքը նախատեսվում է սպառել Հայաստանում, ԱՊՀ–ում և Մերձավոր Արևելքի երկրներում:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ:

Премьер-министр Никол Пашинян принял участие на торжественном открытии молочного завода компании Спайка (26 марта 2019). Еревaн
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գործարանի բացման արարողությանը

Տեղեկացվել է, որ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին: Սամբիել ապրանքանիշով պանրի տարեկան արտադրությունը կկազմի ավելի քան 2000 տոննա: Արտադրանքը սպառվելու է Հայաստանում, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներում:

Գործարանը տարեկան մթերելու է ավելի քան 20 մլն լիտր որակյալ կաթ: Ընկերությունը հիմնել է լաբորատորիա՝ կաթի որակի ստուգման համար:

1 / 5
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գործարանի բացման արարողությանը

Երկրորդ փուլում այս գործարանի հարևանությամբ ընկերությունը նախատեսում է կառուցել լրացուցիչ 2-րդ գործարանը կիսաչոր և չոր պանիրների տեսականու համար, ինչի նպատակով համատեղ ներդրումներ են նախատեսվում հոլանդական ներդրող ընկերության հետ: Երկրորդ փուլում արտադրվելու են հոլանդական ու շվեյցարական տեսակի բարձրակարգ պանիրներ: Ներդրումների ընդհանուր չափը կկազմի մոտ 30 մլն դոլար, իսկ գործարանի արտադրողականությունը դրա շնորհիվ կավելանա ավելի քան 6 հազար տոննայով:

352
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
104 բնակարան և 92 ավտոկայանատեղի. նորակառույց շենքի բացմանը մասնակցել է նաև վարչապետը
Փաշինյանը նվեր է ստացել Հենրիխ Մխիթարյանից. լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել նոր հյուրանոցի բացմանը