Ատրճանակի փորձարկում. արխիվային լուսանկար

Երևանում 16-ամյա տղայի մոտ ատրճանակ և դանակ է հայտնաբերվել

224
Ըստ տեղեկությունների տղան սովորում է մայրաքաղաքի թիվ 198 դպրոցի 11-րդ դասարանում:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ժամեր առաջ Երևանում ապրող 16-ամյա մի տղա Վիլնյուսի փողոցից բերման է ենթարկվել Նոր Նորքի ոստիկանության:

Նրա մոտ ատրճանակ ու դանակ է գտնվել:

Մեր տեղեկություններով՝ տղան սովորում է մայրաքաղաքի թիվ 198 դպրոցի 11-րդ դասարանում:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են դատատեխնիկական ու դատաձգաբանական փորձաքննություններ:

224
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1036)
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվել ներսում. Viking Sky զբոսանավի ուղևորների տեսանյութերը վթարից հետո
Գյումրիում 23-ամյա երիտասարդ է կախվել
Կրակոցներ Լոռիում. երեք տղամարդու հիվանդանոց են տեղափոխել