Ժայռամագլցում

Հայտնի է` ովքեր են հաղթել ժայռամագլցման 2-րդ համահայկական բաց առաջնությունում

218
(Թարմացված է 17:09 25.03.2019)
Մրցույթին կարող էին մասնակցել 16 և ավելի բարձր տարիքի երիտասարդները։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանում երկրորդ անգամ Ժայռամագլցման համահայկական բաց առաջնություն անցկացվեց, հաղթողներն արդեն հայտնի են։

Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հայտնում է, որ աղջիկներից առաջին տեղում է Ալեքսա Նազարյանը, երկրորդ տեղում` Մինէ Մեսրոբեանը (Իրան), երրորդում` Անի Հարությունյանը։

Տղաներից առաջինն է Շանթ Իսաղուլյանը, երկրորդը` Տիգրան Զոհրաբյանը, երրորդը` Էրիկ Սադեղին (Իրան)։

Այս տարի առաջնությանը մասնակցեցին 55 հայ մարզիկ ոչ միայն Հայաստանից, այլև Իրանի «Արարատ» և «Սիփան» ժայռամագլցման ակումբներից:

Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, որը բարի երթ և նորանոր հաջողություններ մաղթեց հաղթողներին և բոլոր մասնակիցներին։

«Տարեցտարի մենք տեսնում ենք մարզիկների պատրաստվածության որակյալ նոր մակարդակ։ Նշեմ, որ այս տարի Երևան ժամանած իրանցի հրահանգիչ մասնագետների կողմից կառուցված մրցուղին բավականին դժվարանցանելի էր։ Միևնույն է, մասնակիցների կողմից բարձր արդյունք գրանցվեց», - նշել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։

Մրցույթին կարող էին մասնակցել 16 և ավելի բարձր տարիքի երիտասարդները։ Մասնակիցները պետք է հաղթահարեին մրցույթի երկու փուլը` ցուցադրելով լեռնագնացի հմտությունները։

218
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Բջնիի նախկին փառքը վերադառնում է, կամ առողջարանային գոտուն նոր ազդակ են տալիս լեռնագնացները
Օտարերկրացու աչքերով. հայկական լեռներն ու ջազը կանչում են էքստրիմի սիրահարին
Մագլցելու հարցում վարպետացած հայերը. ժայռամագլցման առաջնության հաղթողները հայտնի են
Ենոքավանն ադրենալինի գոտու է վերածվում. ի՞նչ նորույթ կա էքստրիմի սիրահարների համար