Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը

ՀՀԿ վերնախավն այցելել է քաղաքային պանթեոն. ներկա էր Սերժ Սարգսյանը

228
ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին այցելողների թվում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Վիգեն Սարգսյանը, Հրանուշ Հակոբյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը և այլք։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 25-ին, պետական, քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Ոգեկոչման արարողությանը ներկա էին նաև Անդրանիկ Մարգարյանի որդին` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ նախկին պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն Ավագյանը, Սամվել Նիկոյանը և այլոք։

Արարողության ավարտից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին ու շտապ հեռացան` չպատասխանելով պանթեոնում հավաքված լրագրողների հարցերին։

228
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան
Ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը Արցախում, ի՞նչ քննարկումներ են եղել. «Հրապարակ»
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չէ. հարցին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը
Ո՞ւմ թույլտվությամբ է Սերժ Սարգսյանի եղբայրը մեկնել Հայաստանից. պարզաբանում է Վանեցյանը