Սերգեյ Կոպիրկին

Որոշ պետություններ փորձում են արժեքներ թելադրել. Կոպիրկին

56
(Թարմացված է 12:20 25.03.2019)
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևոր է համարում արագ փոփոխվող աշխարհում հոգևոր արժեքների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ժամանակակից աշխարհն արագ փոփոխվում է, և այդ պայմաններում կարևոր է արժեքների ինչ-որ համակարգ պահպանելը։ Այս մասին այսօր ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում «Հոգևոր արժեքները և ժամանակակից պետությունը» թեմայով համաժողովում։

Նրա խոսքով` ավանդույթների և արդիականացման խնդիրն ընկած է բոլոր գործընթացների կենտրոնում, որոնք տեղի են ունենում առանձին պետություններում և ընդհանրապես աշխարհում։

«Աշխարհը շատ արագ փոխվում է, և այդ պայմաններում շատ կարևոր է արժեքների համակարգ պահպանելը` բարին չարից, լավը վատից, օգուտը վնասից տարբերելու համար։ Դրանում առանցքային դեր է խաղում գենետիկ առանցքը։ Դրանք էլ հոգևոր արժեքներն են», – ասաց դեսպանը։

Նա կարծում է, որ այս կամ այն պետության կործանումը ամենից առաջ կապված է հոգևոր արժեքների անկման հետ։ Աշխարհն այսօր կոշտ պայքար է մղում, որոշ պետություններ փորձում են յուրացնել արժեքներ թելադրելու իրավունքը, մյուս պետություններին թելադրել զարգացման ուղիներ։

«Ռուսաստանը հետևողականորեն խոսում է բոլոր ազգերի ու պետությունների ընտրության ազատության օգտին։ Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր պետություն պետք է դրսևորվի`  ելնելով իր յուրահատկությունից», – հավելեց դիվանագետը։

Նա նաև նշեց, որ Հայաստանում հոգևոր արժեքներ հասկացությունն ունի հատուկ նշանակություն` հայ ազգի պատմության յուրահատկությունից ելնելով։ Եկեղեցին ավանդաբար ամրապնդող դեր է խաղացել, որը օգնել է ազգին գոյատևել։ Ռուսաստանում հոգևոր արժեքները նույնպես ավանդաբար մեծ դեր են խաղացել։

Կոպիրկինը համոզված է, որ այսօր այդ թեմաների քննարկումը շատ կարևոր է ապագա սերունդներ դաստիարակելու համար։ Առանց պատմական հոգևոր հիշողության երիտասարդության ապագան հարցականի տակ է։

56
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (96)
Ըստ թեմայի
Ռուսաց լեզվի ուսուցման խնդիրն են քննարկել Արայիկ Հարությունյանն ու Սերգեյ Կոպիրկինը
Կոպիրկինը կարևորում է միջտարածաշրջանային հարցերում ՌԴ-ՀՀ հարաբերությունների ընդլայնումը