Մանվել Գրիգորյան

Եվրոպական դատարանը Մանվել Գրիգորյանի գործով տեղեկատվություն է պահանջել Հայաստանից

161
Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ–ի քննությունը հետաձգվել է։ Հայաստանի իշխանությանը մինչև ապրիլի 3-ը ժամանակ է տրվել։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հարցով քննությունը` ՀՀ կառավարությունից պահանջելով մինչև ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքը։

Տեղեկատվության համաձայն`Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար:

Հիշեցնենք, մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմել էր Եվրոպական դատարան` խնդրելով միջանկյալ միջոց ձեռնարկել` ՀՀ իշխանություններին պարտավորեցնելու Մանվել Գրիգորյանին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու` բժիշկ մասնագետների հսկողության տակ։

Հայցադիմումով պահանջվում է նաև Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիայում գտնվող բուժհաստատություն՝ նրա հետագա հետազոտությունն ու բուժումը կազմակերպելու նպատակով:

2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան տարածքում կատարված խուզարկության արդյունքները:

2019թ–ի փետրվարի 14-ին ՀՔԾ–ն հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ավտոմեքենաներ, պահածոյացված սնունդ։

161
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Մանվել Գրիգորյան, Հայաստան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (160)
Ըստ թեմայի
Մկրտչյան. «Մանվել Գրիգորյանի վիճակը կալանավայր տեղափոխվելուց հետո ավելի է վատացել»
Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ
Մարդիկ տեղյակ չեն էլ եղել, որ սեփականատեր են. նախարարը՝ Մանվել Գրիգորյանի հողերի մասին