Հյուսիսային պողոտա

Հարուստները կարող են գործել «ստվերում». տնտեսագետը` էլիտար անշարժ գույքի հարկման մասին

120
(Թարմացված է 11:31 25.03.2019)
Այսօր մեխանիզմներ չկան, որոնք կօգնեին որոշել, թե որքան միջոցներ կհայտնվեն բյուջեում էլիտար բնակարանների հարկման արդյունքում։ Ֆինանսների նախարարությունը մշակում է օրինագիծ, որը ենթադրում է հարուստների համար գույքահարկի ավելացում։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում հարստության հարկի բարձրացումը չի լուծի բյուջեն լցնելու խնդիրը։ Բացի այդ շատ բարդ է տեխնիկապես որոշել, թե ումից ինչքան գանձել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հրանտ Մելքումյանը` մեկնաբանելով Հարկային օրենսգրքի նոր նախագիծը։

Այժմ ֆինանսների նախարարությունում քննարկվող օրինագծի համաձայն` ծրագրվում է հարուստների համար բարձրացնել գույքահարկը։ Այն առաջին հերթին կտարածվի էլիտար բնակարանների և առանձնատների վրա։ Նախնական հաշվարկներով` «էլիտար անշարժ գույքի» 1 տոկոս արդարացի հարկումը կհանգեցնի հարկային վճարումների կրկնակի աճի միայն գույքահարկի գծով։

Գաղափարը ոչ միանշանակ արձագանք է գտել հասարակության մեջ և փորձագիտական շրջանակներում։ Ոմանք կարծում են, որ հարուստները պետք է ավելի շատ վճարեն, մյուսները, սկզբունքորեն դեմ չլինելով, կանխատեսում են, որ հարկային օրենսդրության խստացումը հարուստների նկատմամբ կդրդի նրանց թաքցնել իրական եկամուտները։

Տնտեսագետի կարծիքով` այսօր մեխանիզմներ չկան, որոնք կօգնեին որոշել, թե որքան միջոցներ կմտնեն բյուջե էլիտար բնակարանների հարկման արդյունքում։ Այն հարցին, թե կարող է արդյոք հարկերի բարձրացումը հանգեցնել երկրից կապիտալի արտահոսքի, Միքայելյանն ասաց, որ դա կախված կլինի հարկերի չափից։

«Եթե հարկերը չափազանց բարձր լինեն, ապա այո, կապիտալի արտահոսքն անխուսափելի կդառնա։ Հարստության հարկը պետք է ավելի թափանցիկ և հասկանալի լինի։ Կառավարությունը պետք է լրացուցիչ բացատրություններ տա, թե իսկապես ինչ է ուզում անել և ինչպես», – հավելեց Միքայելյանը։

Իշխանությունները ցանկանում են լուծել սոցիալական արդարության հարցը և ավելացնել պետբյուջե մտնող միջոցները։ Փորձագետը չի բացառում, որ հարուստների հարկման գաղափարը ներմուծվել է առանց խոր և մանրակրկիտ քննարկումները։ Տվյալ փուլում ավելի նպատակահարմար կլիներ ձեռք չտալ հարուստներին, այլ աշխատել ներդրումներ գրավել և այլն։ Եվ միայն դրանից հետո միայն մտածել հարստության հարկի մասին։

Միքայելյանը կարծում է, որ հարկի այդ տեսակը ներմուծելու դեպքում շքեղ առանձնատների և էլիտար բնակարանների տերերը հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի թաքցնեն իրենց ունեցվածքը. կարող են ունեցվածքի մի մասը գրանցել ազգականների անունով, կարող են ինչ-որ սողանցքներ գտնել` «ստվեր» անցնելու համար։

120
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Վարկառուներին վերադարձված եկամտային հարկի գումարները տարեցտարի աճում են. Արման Միրզոյան
Պողոսյան. Գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի բարձրացումը սոցիալական վատ հետևանք չի ունենա
Հարկի յուղոտ համը. ինչու Հայաստանի խանութներն «էն» պանիրը չեն վաճառում