Ծաղկած ծիրանենի

Վաղաժամ ուրախանալ պետք չէ. երբ ծաղկում է ծիրանենին, բնության զարթո՞նք է, թե՞ հավելյալ հոգս

154
Մարտի 28-ից Արարատյան դաշտը կգեղեցկանա համատարած ծաղկած ծիրանենիներով։ Ոմանց համար դա գեղեցկություն է, ոմանց համար` հոգս։ Փոխնախարարն էլ խորհուրդ է խորհուրդ է տալիս վաղաժամ չուրախանալ։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի` համեմատաբար տաք բնակավայրերի բնակիչներն արդեն վայելում են ծաղկած ծառերի հաճելի տեսարանը։ Բայց ծիրանենու համատարած ծաղկումն Արարատյան դաշտում կանխատեսվում է արդեն մի քանի օրից` մարտի 28-ից հետո։

Այս մասին մարտի 22-ին Facebook–յան գրառմամբ հայտնել էր «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Բայց, այն, ինչ ուրախություն է պատճառում քաղաքաբնակներին, անհանգստացնում է գյուղացիներին ու գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին։

Բանն այն է, որ Արարատյան դաշտում մինչև ապրիլի 23-24–ը ցրտահարությունների վտանգը պահպանվում է, ինչը կարող է մեծ վնաս հասցնել ծաղկած ծառերին ու ծիրանի բերքին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի ծառերն ավելի շուտ էին ծաղկել, այս տարի եղանակն ավելի հետ է ընկել, բայց դա, նրա խոսքով, դեռ ապահովության նշան չէ։

«Դա, իհարկե դրական կարելի է համարել։ Սա, կարելի է ասել, բազմամյա միջինին համապատասխան իրավիճակ է, վաղ ծաղկում չէ, ժամանակին տեղի ունեցող երևույթ է։ Բայց դա դեռ չի նշանակում, որ մենք խնդիր չունենք»,– ասաց Պետրոսյանը` հավելելով, որ մինչև ապրիլի 24-ը ցրտահարության վտանգը պահպանվում է։

«Մենք, ցավոք, այդ դառը փորձը ունենք»,– ասաց նա։

Այնպես որ փոխնախարարը խորհուրդ է տալիս վաղաժամ չուրախանալ, իսկ գյուղացիներին` ուշադիր լինել եղանակային կանխատեսումների ու գյուղատնտեսության նախարարության հայտարարություններին` հարկ եղած դեպքում ծաղկած ծառերը հնարավոր ցրտից պաշտպանելու համար։

154
թեգերը:
եղանակ, Հայաստան
Ըստ թեմայի
Պետությունը կսուբսիդավորի գյուղացիների վարկերը. սահմանապահ գյուղերը կազատվեն տոկոսներից
Ինչպես է սովետական հին ավտոբուսը դառնում հյուրանոց. հայաստանյան հանգստի նորաձևությունը
Ռանչպարի «նիսյայի» տետրն ու վարչապետի այցի առեղծվածը. գյուղում զարմացած են`ինչո՞ւ Ռանչպարը
Գյուղացիներն ու գյուղապետը դատի են տալիս իրար. բողոքի ակցիաները հասել են Զարթոնք