Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը գիտի՞ Վահան Շիրխանյանի աղմկահարույց նամակի մասին

341
Պաշտպանության նախկին փոխնախարարը Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված բաց նամակում ակնարկել էր, որ նա կապ է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը չի կարող ասել, թե արդյոք իր պաշտպանյալը տեղյակ է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի աղմկահարույց բաց նամակի մասին, թե ոչ։

«Երեկ Քոչարյանի հետ քննարկել եմ իր դեմ հարուցած քրեական գործը։ Սակայն ես տպավորություն չստացա, թե ինքը ծանոթ է Վահան Շիրխանյանի նամակին։ Ես նրան նամակի մասին որևէ բան չասացի, քանի որ չէի ուզում նրա համար լրացուցիչ բեռ ստեղծել», – ասաց Ալումյանը։

Հատկանշական է, որ Շիրխանյանը ևս Ալումյանի պաշտպանյալն է այլ քրեական գործով, և փաստաբանը փորձում է շատ չմիջամտել այդ հարցերին։ Ալումյանը նաև նշեց, որ շահերի բախում դեռ չկա։ Քոչարյանը մի գործով է մեղադրվում, Շիրխանյանը` մեկ այլ։

Ավելի վաղ Շիրխանյանը` Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում ակնարկել էր, որ նա կապ է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման հետ։

Շիրխանյանը հայտարարել էր, որ ժամանակին Քոչարյանին թղթապանակ է ներկայացվել «ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի գործով», բայց «դոսյեն» հետագայում անհետացել է։ Շիրխանյանը կոչ էր արել Քոչարյանին հայտնել, թե ով է հետո ոչնչացրել այդ թղթապանակը։

341
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը նոր հայտարարություն է տարածել
Քոչարյանների ընտանիքի նկատմամբ հետապնդում չկա. Վանեցյան
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան
Օրբելյան. «Մեկ կամ մեկուկես ամսից Քոչարյանի գործը կարող է ուղարկվել դատարան»