Հայկ Ալումյան

Ինչու՞ Ռոբերտ Քոչարյանին կալանքից չեն ազատում. փաստաբանի բացատրությունը

282
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները հերթական բողոքն են ներկայացրել ՄԻԵԴ։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը հերթական անգամ երկարաձգելու որոշումը այն ճնշման հետևանքն էր, որը գործադրվում է դատական ատյանների վրա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով` պաշտպանական կողմը փոքր–ինչ այլ սպասումներ ուներ` հաշվի առնելով, որ գործի վերաբերյալ բոլոր նյութերն արդեն հավաքված են, և փաստաբանները բազմիցս համոզվել են, որ քրեական գործը որևէ հիմք չունի։

Փաստաբանը շարունակում է կարծել, որ դատավորները վախենում են Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացնել։ Նրա խոսքով` բոլորի աչքի առաջ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի օրինակն է, որը 2018 թվականի օգոստոսի 13-ին Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել և դրանից հետո աննախադեպ հալածանքների ենթարկվեց։

Մարտի 15-ին Երևանի դատարանը կրկին երկարաձգեց Քոչարյանի կալանքը` պատճառաբանելով, որ նա ազատության մեջ կարող է խանգարել քննությանը։ Փաստաբանի կարծիքով` դատարանի այս որոշումն անհիմն է։

«Քոչարյանը չի կարող խոչընդոտել այն պարզ պատճառով, որ բոլոր նրա տեղաշարժերը տեղի են ունենում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։ Քոչարյանի բոլոր հանդիպումները համաձայնեցվում են ԱԱԾ–ի սպաների հետ։ Չի կարող Քոչարյանը հանդիպել որևէ մեկի հետ և աննկատ մնալ իշխանություններից», – ասաց Ալումյանը։

Ըստ նրա` դատարանը նաև չպարզաբանեց` ինչու չի համաձայնել փաստաբանների փաստարկների հետ։ Ալումյանն ինքը մարտի 15-ին 5 ժամ ելույթ է ունեցել։ Դատարանը նրան պատասխանել է երեք տողով։

Այժմ փաստաբաններն արդեն 5-րդ բողոքն են ներկայացրել ՄԻԵԴ։ Այդ բողոքի համար հիմք է ծառայել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը։ Խոսքը` կալանքի մասին որոշումը բողոքարկելու կալանավորի իրավունքի մասին է, եթե նա համարում է, որ կալանքն անօրինական է։ Կոնվենցիայի համաձայն` եթե կալանքը բողոքարկվել է, ապա վերին ատյանի դատարանը (տվյալ պարագայում ՀՀ Վճռաբեկ դատարանը) պետք է անհապաղ ուսումնասիրի բողոքը։ Սակայն, ըստ փաստաբանի, դատարանը տեղից չի շարժվել։ Նույնիսկ չի լուծվել բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցը։ Վճռաբեկ դատարանի հենց այս անգործությունն է պաշտպանական կողմին ստիպել դիմել ՄԻԵԴ։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019 թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

282
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան (458)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արամ Մանուկյանին
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան
Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել

17
(Թարմացված է 18:52 03.03.2021)
Գեղամ Մանուկյանը հայտնեց, թե Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուին որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։

«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։

Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումներ ստանալ։

«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն, ես որևէ ապացուցելու բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։

Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։

Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։

Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

17
թեգերը:
Քրեական գործ, Վազգեն Մանուկյան, Հայաստան
Դիպուկահարները ՀՀ ԱԺ–ում

ՄԻՊ-ը քննադատել է ԱԺ պատուհաններից հրազենի և դիպուկահարների ցուցադրությունը

20
(Թարմացված է 18:53 03.03.2021)
ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է մամուլում ու սոցցանցերում մեծ աղմուկ հանած ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևացող դիպուկահարների թեմային։

Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:

Տեղեկացվում է, որ պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:

«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում»,–գրել է Նա:

ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:

«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին

Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ԱԺ։ Նրա այցելությունից առաջ ՀՀ ոստիկանական ուժերն ԱԺ–ի տարածքում խիստ ավելացել էին, իսկ ԱԺ պատուհաններից լրագրողները նկատել էին զինված դիպուկահարների։

20
թեգերը:
ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Զենք, դիպուկահար, հանրահավաք, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել
Պարոն Փաշինյան, ո՞նց եք. ընդդիմադիր պատգամավորը որոշեց խոսեցնել վարչապետին
Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել