ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի ներկայացուցիչ, 24 տարեկան Հռիփսիմե Սարգսյանը կմասնակցի «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթին, որը ՄԱԿ–ի հովանու ներքո կանցկացվի Ֆիլիպիններում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հռիփսիմեն։
«Միսս Երկիր» մրցույթը նույնքան հայտնի է, որքան «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհը» և «Միսս Ինտերնեյշնլը»։ Մրցույթն այս տարի կանցկացվի հոկտեմբերին։
Հայաստանյան մասնակցի համար սա նոր բան չէ. մինչ այս նա 9 միջազգային մրցույթի է մասնակցել, 2018 թվականին «Միսս Հայաստան» մրցույթում նվաճել է վիցե–միսս տիտղոսը։

Հռիփսիմեի հետ դեմառդեմ հանդիպել չկարողացանք, բայց զրուցեցինք հեռախոսով։ Նա այս պահին Մումբայում է և հայրենիք կվերադառնա միայն մեկ ամսից։
«Ես 6 տարեկան էի, երբ հասկացա, որ ուզում եմ այդ գործունեությաընդոմբ զբաղվել, դառնալ մոդել, հաղորդավար։ Ծնողներիս հետ հեռուստացույց էի դիտում, նայում էի հաղորդավարներին, և այդ ցանկությունն ավելի էր ամրապնդվում», – ասաց Հռիփսիմեն։
Սակայն, ինչպես ցանկացած հայկական ավանդական ընտանիքում, Հռիփսիմեի ծնողները դեմ էին դստեր ցանկությանը։ Ծնողների խնդրանքով նա հրաժարվեց իր երազանքից և ընդունվեց Երևանի Մանկավարժական համալսարանի սոցիալական հոգեբանության ֆակուլտետ։

Ուսանողական տարիներին ֆիլմերում, գովազդային տեսահոլովակներում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ ստացավ. մարդիկ նկատում էին նրա արտաքինն ու բարձր հասակը։ Հռիփսիմեի կյանքում առանցքային դեր խաղաց այն հանգամանքը, որ ծնողները գումար վաստակելու համար մեկնեցին Ռուսաստան։
«Ես ավելի ինքնուրույն դարձա, սկսեցի որոշումներ կայացնել։ Արդյունքում ընդունվեցի Երգի պետական թատրոն` հաղորդավարական բաժին։ Ավելի ուշ ընդունվեցի ԵՊՀ մասմեդիա լրատվության ֆակուլտետ` հաղորդավարի մասնագիտություն ստանալու», – ասաց Հռիփսիմեն։
Այդ ընթացքում գեղեցկության միջազգային մրցույթի մասնակցելու և Հայաստանը ներկայացնելու առաջարկ ստացավ։ 2015 թվականին մեկնեց Չինաստան, որտեղ նոր առաջարկ ստացավ։ Այսպես սկսվեց նրա կարիերան. երեք տարվա ընթացքում Հռիփսիմեն այցելեց աշխարհի շուրջ 50 երկիր` աշխատելով որպես մոդել, հաղորդավար, դերասանուհի, մասնակցեց մրցույթների։

«Արդեն երկու ամիս է` Մումբայում եմ, մոդել եմ աշխատում։ Մեկ ամսից պայմանագիրս կավարտվի, և ես Հայաստան կվերադառնամ։ Երկրորդ անգամ եմ Հնդկաստանում։ Ընդհանրապես այս երկիրն ինձ դուր է գալիս, այստեղ մարդկային հարաբերություններն ու մշակույթն առանձնահատուկ են», – ասաց Հռիփսիմեն։
Նրա առավոտը սկսում է մարզումից, ինչպես նաև թեթև, բայց օգտակար նախաճաշից։ Ասում է` Մումբայն աճելու և մասնագիտական հմտություններ ստանալու նոր հնարավորություններ է տալիս, բայց մրցակցությունը մեծ է. մոդելային ոլորտում մի քանի հարյուր օտարերկրյա մոդելներ են աշխատում։
Հռիփսիմեն նշում է, որ այս ոլորտում թույլ լինել չի կարելի, եթե ուզում ես որևէ բանի հասնել։ Բոլոր նրանց, ովքեր որոշել են ընտրել այս բարդ ուղին, առաջարկում է սկզբում լավ մտածել և հետո նոր որոշում կայացնել։
«Մենք տնից հեռու ենք, շատ ենք կարոտում հարազատներին և մտերիմներին։ Պատահում է, որ գումար չենք աշխատում կամ մեր գրպանից ենք ծախսում, չգիտենք ինչպիսին կլինի վաղվա օրը և պատրաստ ենք ամեն ինչի։ Բացի այդ, դու պետք է մշտապես աշխատես ինքդ քեզ վրա և կատարելագործվես», – ասում է նա։
Մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանն էլ վստահ է, որ Հռիփսիմեն ըստ արժանվույն կներկայացնի Հայաստանը «Միսս Երկիր» մրցույթում։
Նա կարևորում է Հայաստանի մասնակցությունը նման մրցույթներին։ Յանան համոզված է, որ դա նպաստում է Հայաստանի մասին իրազեկության բարձրացմանը, զբոսաշրջության զարգացմանը։
«Գեղեցկության մրցույթները մեծ հարթակ են քո երկիրը ճանաչելի դարձնելու համար։ Որպես կանոն` ամբողջ աշխարհը հետևում է այդ մրցույթներին», – ասում է նա։
Մրցույթը մեկ ամիս կտևի, հիմնական թեման շրջակա միջավայրի պահպանությունն է։ Աշխարհի տարբեր երկրներից հավաքված գեղեցկուհիները կմասնակցեն ամենատարբեր միջոցառումների և բարեգործության։ Նրանք պետք է ելույթ ունենան երեք զգեստով` ազգային հագուստ, լողազգեստ և երեկոյան զգեստ։
Հիշեցնենք`Յանա Գրիգորյանն ամեն կերպ ջանում է Հայաստանի ներկայացուցիչներին առաջ մղել տարբեր միջազգային գեղեցկության մրցույթներում։ Հայաստանը մասնակցում է նաև World Miss Tourism Ambassador, Face of Beauty International գեղեցկության մրցույթներին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է մամուլում ու սոցցանցերում մեծ աղմուկ հանած ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևացող դիպուկահարների թեմային։
Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:
Տեղեկացվում է, որ պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:
«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում»,–գրել է Նա:
ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ԱԺ։ Նրա այցելությունից առաջ ՀՀ ոստիկանական ուժերն ԱԺ–ի տարածքում խիստ ավելացել էին, իսկ ԱԺ պատուհաններից լրագրողները նկատել էին զինված դիպուկահարների։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Անթույլատրելի է ուժի սպառնալիք ցուցադրելը, քանի որ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարներ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ԱԺ բակում նռնակների առկայությանը և պատուհաններից դիպուկահարների երևալուն։
«Հանրային ճնշումն ավելացնելու ենք, սակայն օրենքի շրջանակում ենք մնալու»,–ասաց Վանեցյանը։
Նշենք` ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել, թե տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։
Խոսելով այդ հայտարարության մասին` Վանեցյանը նշեց` կա՛մ ոստիկանությունը կեղծ ահազանգ է ստացել, կա՛մ էլ գուցե ոստիկանությունն որոշել է ուժ կիրառել, ինչի համար էլ հիմքեր է ստեղծում։
Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք սադրանքներ իրականացնելու քաղաքականություն չեն որդեգրել։
Ավելի վաղ Sputnik Արմենիան ֆիքսել էր, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կառավարության շենքից շարժվում դեպի Ազգային ժողով, որի բակում ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Այն բանից հետո, երբ այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետը հրաժարվում էր պատասխանել պատգամավորների` իրեն ուղղված հարցերին ու նրա փոխարեն պարբերաբար ամբիոնին էր մոտենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը որոշեց այնպիսի հարց տալ, որին բացի Փաշինյանից ուրիշ ոչ ոք չէր կարող պատասխանել։
«Պարոն Փաշինյան, ո՞նց եք»,– Փաշինյանին հարց ուղղեց Գորգիսյանը։
Բայց անգամ այս հարցին վարչապետը չցանկացավ պտասխանել։ Փոխարենը պատգամավորին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ասելով. «Առաջարկում եմ` այդ հարցը գրավոր ուղարկեք»։
Գորգիսյանը պնդեց. «Թույլ տվեք, թող կառավարությունը պատասխանի, պարո՛ն Սիմոնյան»։
ԱԺ փոխնախագահն ու կառավարության անդամներն, այնուամենայնիվ, մնացին անդրդվելի։
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հերթագրված 29 պատգամավորներից միայն վերջինի` անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։
Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել


