00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղացիներն ու գյուղապետը դատի են տալիս իրար. բողոքի ակցիաները հասել են Զարթոնք

© Sputnik / Aram NersesyanЗдание администрации села Зартонк
Здание администрации села Зартонк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղը երկու մասի է բաժանվել. ոմանք պահանջում են համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը, մյուսներն ուզում են, որ գյուղապետը շարունակի իր պաշտոնավարումը։ Խաղաղ գյուղը դուշման ու բարեկամ է խաղում։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. գյուղացիներն ու գյուղապետը դատի են տալիս իրար։ Շուրջ երկու շաբաթ է` Զարթոնքում բողոքի ակցիաներ են։ Զարթոնքի բնակիչներից ոմանք ամեն օր հավաքվում են գյուղապետարանի դիմաց և պահանջում են համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Սարգսյանն արդեն 23 տարի է` ղեկավարում է Զարթոնքը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Զարթոնքի բնակիչ Կարեն Ղազարյանը նշեց, որ իրենց պահանջը մեկն է` գյուղապետի հրաժարականն ու դրանով հանդերձ` կոռուպցիայի վերացումը։ Նրա խոսքով` գյուղապետը մի շարք գումարներ է դուրս գրել համայնքի բյուջեից, որոնց միայն կեսն է իրենց հասել։

«Սոցիալապես անապահով ընտանիքների համար գումարներ են դուրս գրվել, բայց 50 տոկոսը դրել է իր գրպանը։ Իմ անունով 400 000 դրամ է դուրս գրվել, բայց ինձ կեսն են տվել։ Ապրիլյան քառօրյայի մասնակիցների համար գումար է դուրս գրվել, ու էլի կեսն են տվել։ Բացի այդ, եղբորս կնոջ մահվան համար 180 000 դրամ է դուրս գրվել համայնքի բյուջեից, բայց մենք միայն 90 000–ից ենք տեղյակ»,–ասում է Ղազարյանն ու հավելում, որ փաստեր ունեն, եթե դուրս են եկել բողոքի ակցիայի։

Նրա հավաստմամբ` ինքն իր 5 տարեկան հաշմանդամ երեխայի համար տարին մեկ անգամ օգնություն է ստացել, բայց վերջերս է իմացել, որ իր անունով ավելի շատ գումար է դուրս գրվել, քան ստացել է։

© Sputnik / Aram NersesyanԶարթոնք
Գյուղացիներն ու գյուղապետը դատի են տալիս իրար. բողոքի ակցիաները հասել են Զարթոնք  - Sputnik Արմենիա
Զարթոնք

Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ իրենք արդեն իսկ դիմել են իրավապահ մարմիններին, որ գյուղապետի դեմ քրեական գործ հարուցվի։ «Մեր խնդիրների մասին մարզպետին էլ ենք տեղեկացրել, ու մենք մարզպետով էլ ենք դեռ զբաղվելու»,–վստահեցրեց Զարթոնքի բնակիչը։

Նրա համագյուղացի Վարդան Պողոսյանի խոսքով էլ` ինքը ոչ թե դեմ կամ կողմ է գյուղապետի պաշտոնավարմանը, այլ ուղղակի ուզում է, որ արդարությունը հաղթի։

«Հետո կերևա արդարությունը. ես պատերազմ անցած մարդ եմ։ Ով իմ անձի դեմ մի թթու խոսք է ասել, պատասխան է տալու։ Մյուս կողմից, իմ հայրենիքի համար եմ կռվել։ Հիմա եթե իմ համագյուղացիներն այդքան փաստեր են հանել, ուրեմն մի բան գիտեն»,– ասաց նա։

Ի դեպ, նրանք ստորագրահավաք են կազմակերպել գյուղապետի պաշտոնավարման դեմ։ Ասում են` ստորագրահավաքին շուրջ 430 մարդ է մասնակցել։

Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը, սակայն, Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց բոլոր մեղադրանքներն ու դրանք հերյուրանք որակեց։ Նա հավաստիացրեց` առաջին մարդն է եղել, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ, իմանալով համագյուղացի երեք տղաների վիրավորվելու մասին, շտապել է հոսպիտալներ։ Գյուղապետի խոսքով` 150 000–ական դրամ է հատկացվել երեք վիրավորներից յուրաքանչյուրին։

© Sputnik / Aram NersesyanՊարույր Սարգսյան
Գյուղացիներն ու գյուղապետը դատի են տալիս իրար. բողոքի ակցիաները հասել են Զարթոնք  - Sputnik Արմենիա
Պարույր Սարգսյան

«100 000–ական դրամ տվել եմ վիրավոր տղաների ընտանիքներին, 20 000–ական դրամ տվել եմ այդ տղաներին, իսկ մնացած գումարով մեկ շաբաթվա սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր եմ գնել, տվել այդ տղաներին։ Նրանց ծնողները, որ 2016–ին ինձ շնորհակալություն էին հայտնում, տեսագրությունն էլ կա, հիմա իմ դեմ են բողոքում։ Ավելին` բողոքողների մեջ կան շատերը, որ դրամահավաքի ժամանակ առհասարակ գումար չեն էլ տրամադրել այդ տղաներին տալու»,–ասում է գյուղապետը։

Անդրադառնալով Զարթոնքի բնակիչ Կարեն Ղազարյանի պնդումներին, թե եղբոր մահացած կնոջ համար բյուջեից դուրս գրված գումարի միայն կեսն է տրամադրվել` գյուղապետն այն ծայրից ծայր սուտ որակեց։

© Sputnik / Aram NersesyanԶարթոնք
Զարթոնք - Sputnik Արմենիա
1/4
Զարթոնք
© Sputnik / Aram NersesyanԶարթոնք
Զարթոնք - Sputnik Արմենիա
2/4
Զարթոնք
© Sputnik / Aram NersesyanԶարթոնք
Զարթոնք - Sputnik Արմենիա
3/4
Զարթոնք
© Sputnik / Aram NersesyanԶարթոնք
Զարթոնք - Sputnik Արմենիա
4/4
Զարթոնք
1/4
Զարթոնք
2/4
Զարթոնք
3/4
Զարթոնք
4/4
Զարթոնք

Գյուղապետի խոսքով` ինքը 180 000 դրամ է համայնքի բյուջեից դուրս գրել, որը կոպեկ–կոպեկ տրամադրել է մահացածի ամուսնուն։ Ի դեպ, Սարգսյանը զանգահարեց այդ տղամարդուն` իր ասածը մեր ներկայությամբ ապացուցելու համար ։ Հեռախոսազանգին պատասխանեց նրա նոր կողակիցը։ Նա նշեց` ամուսինը հաճախ է խոսել գյուղապետի մասին ու ասել, որ շատ է օգնել նրան, մեծ գումար տրամադրել, անգամ` խանութի պարտքը փակել։

Զարթոնքի գյուղապետի խոսքով` այնպես չէ, որ գյուղում խնդիրներ չկան, բայց դրանք համայնքի միջոցներով լուծել չեն կարող։

«Մեր ճանապարհները շատ վատն են, ինչի մասին բոլորի օրոք էլ ես բարձրաձայնել եմ, ու հիմա էլ Փաշինյանին եմ նամակ ուղարկել, որ մանկապարտեզ ու ակումբ չունենք։ Մեծամորի և մեր կոյուղին բաց դրենաժով գալիս է դեպի Զարթոնք. ամբողջ գյուղն այդ հոտից չի կարողանում քնել։ Տարիներ առաջ աղիքային վարակի համաճարակ էր բռնկել»,– ասաց նա։

Գյուղապետը նշեց, որ իրեն զրպարտելու համար արդեն իսկ փաստաբան է վարձել ու պատրաստվում է դատի տալ բոլոր նրանց, ովքեր իր արժանապատվությունն են ոտնահարում։ Նրա խոսքով` 23 տարի գյուղապետ է, ու չկա մի բան, որ ասել ու չի արել` գազ, խմելու ջուր է քաշել...

Զարթոնքի բնակիչ Կոտե Ավդալյանն էլ հավաստիացրեց` մի ամբողջ կյանք հարազատ գյուղում է ապրել, բայց երբեք նման բան չէր տեսել։

«Հիմա ինձ ասում են` դու սուս մնա, դու եզդի ես։ Մենք մինչ այս որևէ տարբերություն չենք զգացել` եզդի, հայ... Ես այստեղ եմ ծնվել, պապս է այստեղ թաղված։ Հարսանիք, թաղում լինի, մեկս մյուսի կողքին ենք եղել։ Մենք արդարություն ենք ուզում. թող նորից ընտրություն կազմակերպեն, տեսնենք` ով կընտրվի, մենակ խոսալով չի, է՜։ Մի երկու երեսից ամբողջ գյուղն իրար դուշման սարքեցին։ Չեն էլ գալիս մեզ հետ նստեն, խոսեն»,– ասաց նա։

© Sputnik / Aram NersesyanԿոտե Ավդալյան
Գյուղացիներն ու գյուղապետը դատի են տալիս իրար. բողոքի ակցիաները հասել են Զարթոնք  - Sputnik Արմենիա
Կոտե Ավդալյան

Մեկ այլ զարթոնքցի էլ` Ալիկ Մխիթարյանը, նշեց, որ իրենք էլ այսօր ստորագրահավաք ենք կազմակերպելու, որով փաստելու են` կողմ են գյուղապետի պաշտոնավարմանը։ Նրա խոսքով` շուտով կերևա, թե ով ավելի շատ ձայն է հավաքելու։

© Sputnik / Aram NersesyanԱլիկ Մխիթարյան
Գյուղացիներն ու գյուղապետը դատի են տալիս իրար. բողոքի ակցիաները հասել են Զարթոնք  - Sputnik Արմենիա
Ալիկ Մխիթարյան

Մխիթարյանի խոսքով` գյուղում 1593 ընտրող կա, որի մեծ մասը կողմ են, որ գյուղապետը շարունակի իր պաշտոնավարումը։

© Sputnik / Aram NersesyanՍտորագրահավաք
Գյուղացիներն ու գյուղապետը դատի են տալիս իրար. բողոքի ակցիաները հասել են Զարթոնք  - Sputnik Արմենիա
Ստորագրահավաք
Լրահոս
0