ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն այսուհետ կգլխավորի Վահագն Վերմիշյանը:
Այս մասին այսօր հայտարարվել է ՀՀ կառավարության հերթական նիստում: Գործադիրի որոշմամբ` Վահագն Վերմիշյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ:
Առաջարկը կառավարության նիստում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Վահագն Վերիշյանը ներկա էր նիստին ու հայտարարեց, որ 1991թ.-ից ի վեր աշխատել է արտերկրում` ՌԴ, ԱՄՆ,Սուդան: «Այժմ վերադարձել եմ Հայաստան ու որոշել եմ աշխատել հայրենիքի համար,- ասաց նա:
Վերմիշյանը հայտնի ճարտարապետ է: Անկախության առաջին տարիներին եղել է ՀՀ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետը: Ապա` մեկնել է Ռուսաստան, ղեկավարել մի քանի շինարարական մասնավոր ընկերություններ: 2014թ.-ից Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետն է:
Վերմիշյանի նախագծով են վերանորոգվել «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալները, կառուցվել Սոչիի ծովային նավահանգիստը` մերձափնյա ինֆրաստրուկտուրայով, Աստրախանի սպորտային բազմաֆունկցիոնալ համալիրն ու Երևանի կրկեսի նոր շենքը:
Հիշեցնենք, Քաղաքաշինության կոմիտեի ստեղծման օրից` 2016թ-ից մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունն, այդ կառույցի անփոփոխ ղեկավարն էր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
2018թ.-ի հուլիսի 8-ին նա հրաժարական տվեց։ Այս պաշտոնում Նարեկ Սարգսյանին փոխարինեց Ավետիք Էլոյանը, որն աշխատեց մինչև սույն թվականի հունվարի 31–ը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայտնի են Ադրբեջանից Հայաստան վերադարձած հինգ գերիների անունները` Էդիկ Հարությունյան, Սեյրան Մաթևոսյան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։ Տեղեկությունը հայտնում է 24news.am–ը։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը ասել էր, որ հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են:
Նշենք, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։ Ավագյանի խոսքով` քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։
«Մենք լավ ենք, չմտածեք». գերեվարված շիրակցի 3 տղաները խոսել են հարազատների հետ
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող է գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։ Այսօր նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ–ում հայկական դրամի մասնաբաժինը դեռ աննշան է, Հայաստանի իշխանությունները պետք է բազմապատկեն այն բոլոր խոշոր առևտրային գործընկերների հետ շփումներում։ Այս կարծիքն է հայտնել Կայունության և զարգացման Եվրասիական հիմնադրամի մակրոտնտեսական վերլուծության բլոկի վիճակագրության բաժնի պետ Նատալյա Լավրովան։
Առցանց ներկայացնելով «Միջազգային հաշվարկներում ԵԱՏՄ ազգային արժույթի դերի բարձրացում» վերլուծական զեկույցը` Լավրովան նշել է, որ ազգային արժույթի առաջմղումը կապված է մի շարք մարտահրավերների հետ։
«Մարտահրավերները մակրոտնտեսական կայունության մեջ են, առևտրի աճի ապահովման ու դրա դիվերսիֆիկացման։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այդ հարցերի պատասխանները մեր երկրների համար սպեցիֆիկ չեն։ Դրանք համալիր են և հարմար են ԵԱՏՄ բոլոր երկրների համար», – ասել է Լավրովան։
Որքանով լավ հաջողվի լուծել այդ հարցերը, այդքան ավելի մեծ են հնարավորությունները ԵԱՏՄ–ից դուրս ազգային արժույթների առաջմղման ու դրանց միջազգայնացման համար։
«Երկրներին հետ են պահում տեխնիկական, ենթակառուցվածքային սահմանափակումները», – ասել է Լավրովան։
ԵԱՏՄ–ում ազգային արժույթների հիմնական մասնաբաժինը բաժին է հասնում ռուբլուն` միջինում փոխադարձ առևտրի 70%–ը։ Հաջորդ բավական կարևոր խաղացողը, որը ընդլայնում է դիրքերը, տենգեն է (Ղազախստանի դրամական միավորը)։ Տենգեի մասնաբաժինը Ռուսաստանի հետ հաշվարկներում շուրջ 8% է։
Հայաստանն ու Ղրղզստանը, ըստ նրա, նույնպես այդ հարցում առաջընթաց ունեն։
«Եթե նայենք Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրին, ապա այստեղ դրամի մասնաբաժինը բավական մեծ է` շուրջ 4%։ Հարց. ինչպես հետագայում ընդլայնել և ինչ խթանող միջոցներ պետք է իրականացվեն», – նշել է Լավրովան։
Ընդհանուր առմամբ հայկական դրամի մասնաբաժինը ԵԱՏՄ–ում աննշան է ու փոքր։ Եվ մեծամասամբ կենտրոնացած Ռուսաստանի տնտեսության մեջ։
«Այդ մասնաբաժինն ավելացնելու համար, հավանաբար, հայկական տնտեսությունը պետք է կենտրոնանա իր արժույթի ավելի համատարած խթանման վրա։ Ոչ միայն Ռուսաստանի շրջանակներում, այլև մյուս երկրների, որոնց հետ ակտիվ առևտուր է անում», – նշել է Լավրովան։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կհավաքվեն Ղազախստանում. հայտնի է օրը
Ներկայիս իրավիճակում երկրները պետք է պահպանեն ձեռքբերած հաջողությունները, և անկասկած շարունակեն զարգացնել դրանք` դիվերսիֆիկացիայի, տարբեր միջոցների օգնությամբ։ Խնդրին համալիր լուծում է պետք։
Խնդրի լուծումը պետք է համատարած լինի։ Ընդ որում` պետք է կենտրոնանալ տնտեսություններում դոլարացման մակարդակը նվազեցնելու անհրաժեշտության վրա։ ԵԶԲ և Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովն իր հերթին մեկնաբանել է ԵԱՏՄ–ում գազի և այլ ռազմավարական ռեսուրսների դիմաց ազգային արժույթով հաշվարկներին անցում կատարելու հնարավորությունը։
Նա նշել է, որ այսօր ԵԱՏՄ–ում ազգային արժույթների մասնաբաժինը 74% է։ Դա շատ է։ Մնացածի 27%-ը ածխաջրածիններն են։ Մասնավորապես, գազի մասնաբաժինը` շուրջ 7%։
«Մյուս կողմից, ածխաջրածինների արժեքը որոշվում է դոլարով, դրանց գները գրեթե միշտ դոլարով են սահմանվում միայն այն պատճառով, որ դա ոլորտային շուկայի օրենք է», – նշել է Վինոկուրովը։
Նրա խոսքով` միջպետական հարաբերությունների այդ ոլորտն այնքան նուրբ է, որ գերարագ առաջընթացի սպասել, հավանաբար, չարժե։
Վինոկուրովը կարծում է, որ կարելի է ուշադրությունը կենտրոնացնել արտահանման դիվերսիֆիկացման վրա, հետևողականորեն նվազեցնելով ածխաջրածինների մասնաբաժինը։ Այդպիսով ապրանքային կառուցվածքի բնական աճ կապահովվի, որն ավելի հեշտ է սպասարկել ազգային արժույթով։
Նշենք, որ ներկա պահին ԵԱՏՄ ազգային արժույթների մասնաբաժինը համաշխարհային առևտրի սպասարկման մեջ մոտ 2% է։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. 129 արցախցիներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել են Արցախ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում:
Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել 51 537 արցախցիներ:
Մեկ օրում ականազերծել է 36 հեկտար տարածք, 4 կմ ճանապարհ, 13 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 19 պայթունավտանգ առարկա։
Նոյեմբերի 23-ից մինչ օրս խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ականազերծել են 783,3 հեկտար տարածք, 237,8 կմ ճանապարհ, 929 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 23 873 պայթունավտանգ առարկա։