Մանուկ Օհանյան

Վերահսկողական ծառայությունը Ռանչպար չի հասել. գյուղապետը վստահ է` գնան էլ, ոչինչ չեն գտնի

168
(Թարմացված է 18:57 19.03.2019)
ՀՀ վարչապետը Վերահսկողական ծառայությանը հանձնարարել է այցելել Ռանչպար գյուղի ավազահանք և ստուգումներ կատարել։ Հանքի սեփականատեր, Ռանչպարի գյուղապետ Օհանյանը համոզված է, որ իրենց մոտ ոչ մի խախտում չեն գտնի։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը Ալիկ Սարգսյանի ու նրա խնամու ավազահանք դեռ չեն այցելել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց հանքի համասեփականատեր, Արարատի Ռանչպար գյուղի գյուղապետ Մանուկ Օհանյանը։

«Ավազահանքն ունի օրենքով ստացած լիցենզիա։ Տարիներով աշխատել է առանց որևէ խախտման, բոլոր հարկերը մաքուր վճարված են։ Թող գան ստուգեն, տեսնենք` ինչ կգտնեն»,– ասաց Օհանյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մարտի 4 օր առաջ էր այցելել Ռանչպար գյուղ, այսօր լրատվամիջոցների հանդիպմանը հայտարարեց, որ Վերահսկողական ծառայությանը հանձնարարել է այցելել գյուղի ավազահանք և ստուգումներ կատարել այնտեղ, քանի որ այդ օրն է իմացել, որ ավազահանքի սեփականատերերը նախկին պաշտոնյաներ են։ «Եթե պայմանագրերում կլինեն խախտումներ, դրանցով ձեռք բերված հողերը կվերադարձվեն պետությանը»,– ասաց վարչապետը։

Ռանչպարի գյուղապետը չի հերքում, որ ինքն ավազահանքի սեփականատերն է։

«Եթե ունեի նման հնարավորություն, չանեի՞, ձեռքերս ծալած նստեի»,– ասում է գյուղապետն ու հավելում, որ իր բիզնեսի շնորհիվ գյուղում որոշ աշխատատեղեր է ստեղծել, գյուղացիներին իր անձնական միջոցներով բարեգործություն արել, գյուղում որոշ ծրագրեր իրականացրել։

Ինչ վերաբերում է ավազահանքի մեկ այլ սեփականատիրոջը` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, գյուղապետը չի հերքում, որ Սարգսյանն իր խնամին է, նրա դուստրն էլ իր որդու կինն է։ Բայց հանքավայրում խնամու բաժնեմասի մասին խոսել չի ցանկանում։

Հիշեցնենք` մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել էր Արարատի մարզի Ռանչպար համայնք, որտեղ գյուղացիները բողոքել էին, որ գյուղին կից ավազի հանքն ապօրինի զավթել է գյուղի արոտավայրերը, իրենք էլ զրկվել են անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։ Գյուղացիները վարչապետին նաև հայտնել էին, որ հանքի սեփականատերերն իրենց գյուղապետն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն են։

168
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը «պետական բոլոր մարմիններին հանձնարարական» է տալիս բանաստեղծությամբ
Ինչպես կպատասխանեին պաշտոնյաները Փաշինյանին, եթե չափածո դիմեին նրան
Փաշինյանը բացահայտել է Մեղրիում նախորդ իշխանությունների կատարած կասկածելի գործարքները
Բնության գրկում հանգստացողներ. արխիվային լուսանկար

Ավինյանը խոսեց փոքր խմբերով հանգստացողներին տուգանելու մասին

23
(Թարմացված է 16:57 13.07.2020)
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ որ ինքնամեկուսացածների սննդի հարցի միակ լուծումը առաքման ծառայություններից օգտվելն է։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի ամբիոնից այսօր ոստիկաններին կոչ արեց բնության գրկում փոքր խմբերով հանգստացողներին չտուգանել։

«Փոքր խմբերով հանգստանացողները կորոնավիրուսի դեմ պայքարում մեր առաջնային թիրախը չեն, և ոստիկանությանը պետք է խնդրեմ և կոչ անեմ հնարավորինս նման մոտեցումից զերծ մնալ»,–ասաց նա, բայց շեշտեց, որ խոսքը մեծաքանակ խմբերի մասին չէ։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պետք է արվի կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար, որպեսզի վերջիններս ստիպված չլինեն տանից դուրս գալ, Ավինյանը հիշեցրեց, որ հարցի միակ լուծումը առաքման ծառայությունից օգտվելն է։

Իսկ այն քաղաքացիները, որոնք ունեն սննդի խնդիր, կարող են օգտվել մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող սննդի մատակարարման ցանցից։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է և կտևի մինչև օգոստոսի 12–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Նոր հաստատված դեպքերի թիվը փոքր է, ծանր դեպքերինը՝ մեծ. Թորոսյան

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Կառավարությունը որոշեց 4-րդ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը

23
թեգերը:
ոստիկան, Արտակարգ դրություն, խախտում, Տուգանք, պարետ, Տիգրան Ավինյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հաղորդավար Վարդան Սարգսյանին տուգանել են. նա պնդում է`անտեղի էր ու չի վճարելու. տեսանյութ
«Իմ քայլը» չի բացառում, որ դիմակ չդնելու տուգանքների բարձրացման նախագիծը կարող է հասնել ԱԺ
Հայաստանում արդեն ավելի քան 90 հազար մարդ է տուգանվել. ոստիկանությունը ուշադիր հետևում է
Չինարի

Ադրբեջանն արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ. մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում

180
(Թարմացված է 16:53 13.07.2020)
Ադրբեջանական զինուժը ոչ միայն հայ դիրքապահների, այլ արդեն իսկ խաղաղ բնակավայրի ուղղությամբ է գնդակոծություն իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական զինված ուժերն արկեր են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։

«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Եվս երեք արկ էլ արձակել են 120մմ տրամաչափի ականանետից։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Նա հավելել է, որ գնդակոծության հետևանքով վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 5 վիրավոր, ադրբեջանական կողմը` չորս զոհ։

Արարատ Միրզոյանը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին

180
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ադրբեջան, Չինարի, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակում է խաղաղ բնակավայրերի հարևանությամբ. ՄԻՊ–ն ահազանգում է
Տավուշի սահմանին 2 վիրավոր ունենք. ադրբեջանցիները հայտարարել են 4 զոհի մասին
Դավիթ Տոնոյանը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին
Արցախի ՊԲ–ն ներկայացրել է` ինչ վիճակ է հիմա Ադրբեջանի հետ շփման գծում
Սամվել Մարտիրոսյան

Հայերի կոտրած էջերն են կիրառում․ ինչպես են սուտ լուրերը տարածվում համացանցում

0
(Թարմացված է 17:23 13.07.2020)
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պետական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական սադրանքի ֆոնին վերջինիս կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմին և կեղծ լուրերի տարածման խնդրին։
Մարտիրոսյան. «Ադրբեջանական լուրերի դեպքում գործ ունենք ոչ թե փաստերի, այլ ռազմական քարոզչության հետ»

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ թեև ապատեղեկատվությունը տարածվում է պաշտոնական մակարդակով, սակայն այդ պատերազմում ադրբեջանական կողմը կիրառում  է նաև հիբրիդային մեթոդներ, որոնցից մեկը ՀՀ քաղաքացիների կամ սփյուռքահայերի նախապես կոտրված հաշիվների օգտագործումն է համացանցում, հիմնականում ֆեյսբուքում, որոնց շնորհիվ և որոնց անունից էլ փորձում են տարածել ապատեղեկատվություն՝ ներկայացնելով խուճապ առաջացնող մանիպուլյատիվ լուրեր:

«Հիմա այդ գրոհն ակտիվացել է, ու գրում են բավականին լավ հայերենով, հետևաբար շատ կարևոր է նման դեպքերում հիշել մեկ հանգամանք, որ բոլոր այն աղբյուրները, որոնք անծանոթ են, պետք է հաշվի առնվեն, անհրաժեշտ է հիմնվել միայն այն օգտատերերի տեղեկությունների վրա, որոնց մասին կա հստակ ինֆորմացիա»,- նշում է փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի պաշտոնական տեղեկատվությունը չի կարող դիտարկվել որպես իրականությանը մոտ, քանի որ հակառակորդը միշտ պատրաստ է ապատեղեկատվություն տարածելուն: Իսկ ադրբեջանական մամուլի պարագայում փորձագետն արձանագրում է մեկ իրողություն, որ պատերազմական իրավիճակում կան սահմանափակումներ, և բոլոր լրագրողները չէ, որ կարող են գրել ռազմական գործողությունների մասին, հակառակ դեպքում նրանց կդատեն պետական դավաճանության հոդվածով և քրերորեն կհետապնդեն: 

Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին

«Պետք է հիշել, որ ալիևյան ռեժիմը տարիներ շարունակ ճնշել է փոքրիշատե անկախ լրատվամիջոցներին, և եթե գործ ունենք ադրբեջանական լրահոսի հետ, ապա այժմ այն ամբողջությամբ վերահսկվում է նույն աղբյուրների կողմից: Նման դեպքերում գործ ունենք ոչ թե փաստերի, այլ ռազմական քարոզչության հետ»,- նշում է փորձագետը: 

Ադրբեջանցիները գործի են անցել նաև վիրտուալ տարածքում. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը

Անդրադառնալով այն կոչերին, որոնց համաձայն՝ Տավուշում ծառայող զինվորների հարազատներին հորդորվում է չզանգահարել նրանց, Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է, որ բանակը կարող է կիրառել ապահով ալիքներ, «մեսինջերներ», որոնց գաղտնալսումը հնարավոր չէ, և այդ դեպքում զինծառայողները կարող են անվտանգ կապ հաստատել իրենց հարազատների հետ: Բայց փորձագետը հորդորում է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ բաց բջջային կապի միջոցով սահմանից չարժե խոսել, քանի որ հակառակորդը կարող է որսալ զրույցները:          

 

0
թեգերը:
համացանց, Սամվել Մարտիրոսյան, հրետակոծություն, Ադրբեջան, հայ-ադրբեջանական, Սահման, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել. ԵՄ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Տավուշում երեք զինծառայող է վիրավորվել
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Թուրքիային