Նիկոլ Փաշինյան

«Ինձանից ամենամեծ դժգոհը ես եմ». Փաշինյանը կրկին անդրադարձավ կադրերի խնդրին

229
ՀՀ վարչապետը պարգևավճարներն անհրաժեշտ են պետական համակարգում դրական արդյունք ապահովելու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ինձանից ամենամեծ դժգոհը ես եմ։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով իր կադրերից ունեցած դժգոհության մասին հարցին։

«Բայց երբ ասում են, որ մենք ձախողվել ենք, պետք է նաև ասեն, թե ինչում ենք ձախողվել։ Մենք այս ընթացքում ոչ մի ձախողում չենք ունեցել։ Այսօր մեր պետական կառավարման համակարգում, ըստ էության, չկա պաշտոնյա, որին կարող ենք ասել` դու ձախողել ես։ Այլ հարց է, երբ արագության ու դանդաղության հետ կապված խնդիր կա», –ասաց Փաշինյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, կան որոշակի թերացումներ, ընդ որում, դրանք կան բոլորի, այդ թվում` իր գործողություններում։ Բայց ամեն բացթողումից հետո պաշտոնանկություն անելը Փաշինյանը ճիշտ չի համարում։

Վարչապետը նաև վստահեցրեց, որ ինքը ոչ մի կաշկանդվածություն չունի իր կադրերին քննադատելու ու նրանց պաշտոնանկ անելու հարցում, բայց գերադասում է առողջ քննադատությունը, որը կարող է նաև դաս լինել տվյալ պաշտոնյայի համար։

Որպես օրինակ Փաշինյանը հիշեց ՊԵԿ–ի հետ կապված հանրային դժգոհության դրվագը` նշելով, որ հանրային ճնշումը կիրառվեց որպես այդ համակարգի արդյունավետության բարձրացման գործիք։

Նա անդրադարձավ նաև պարգևավճարային սկանդալին` դրա համար հանրությանը շնորհակալություն հայտնելով, բայց և հայտարարելով, որ պարգևավճարներն անհրաժեշտ են պետական համակարգում դրական արդյունք ապահովելու համար։

229
թեգերը:
ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (973)
Ըստ թեմայի
Փաշինյանը բացահայտել է Մեղրիում նախորդ իշխանությունների կատարած կասկածելի գործարքները
Փաշինյանը բացատրեց` ինչու Արցախի վերադարձը բանակցային սեղան ձևաչափի փոփոխություն չէ
Մենք պատրաստ ենք Ադրբեջանի մոլորված մարդկանց փոխանակել մեր մոլորվածների հետ. Փաշինյան