Լևոն Երանոսյան

Լևոն Երանոսյանի պաշտպանը Փաշինյանին ու Օսիպյանին հարցաքննելու միջնորդություն է ներկայացրել

207
Երանոսյանի պաշտպանը վստահ է` Փաշինյանն ու Օսիպյանն առանցքային դերերում են եղել ապրիլյան իրադարձությունների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդություն է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ինքը`Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը։

Նա տեղեկացրեց, որ վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն է ներկայացրել Երանոսյանի վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալուց հետո:

«Միջնորդել ենք վերացնել Երանոսյանին առաջադրված մեղադրանքը, քանի որ գտնում ենք, որ այնն անհիմն է: Բացի այդ, նման որոշում չկայացնելու դեպքում միջնորդել ենք հարցաքննել Նիկոլ Փաշինյանին և Վալերիյ Օսիպյանին։ Նրանք առանցքային դերերում են եղել ապրիլյան իրադարձությունների ժամանակ։ Մենք վստահ ենք, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել»,- ասաց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2018թ.-ի ապրիլին Բաղրամյան փողոցում ցույցի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառելու մեջ։ Հայաստանի քննչական ծառայությունը քննվող քրեական գործի շրջանակներում Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ և անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

207
թեգերը:
Վալերի Օսիպյան, Նիկոլ Փաշինյան, «Թավշյա հեղափոխություն», Հայաստան
Ըստ թեմայի
Ջրառատի ծեծկռտուքի մասնակիցներից է նաև Լեռնիկ Երանոսյանը
Երանոսյանը հանրահավաքների բախումներից միայն մի դեպք է հիշում. «Ժողովուրդ»