SputnikPro

SputnikPro ծրագրի շրջանակում հայտնի դիվանագետը և լրագրողը կներկայացնեն իրենց փորձը

33
Հայտնի հայ փորձագետները վարպետության դասընթաց և թրեյնինգ կանցկացնեն SputnikPro կրթական ծրագրի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Sputnik Արմենիա միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն մարտի 19-ին Երևանում կանցկացնի է SputnikPro կրթական ծրագրի նոր փուլը։

Այն նախատեսված է լրագրողների, ինչպես նաև հայկական բուհերի պրոֆիլային ֆակուլտետների ուսանողների համար և բաղկացած է երկու մասից։

Մարտի 19-ին, ժամը 13:00–ին` վարպետության դասընթաց «ԶԼՄ–ներ և դիվանագիտություն» թեմայով, որը կանցկացնի լրագրող, դիվանագետ Վլադիմիր Դիլանյանը։

Մարտի 19-ին, ժամը 14:00–ին` թրեյնինգ «Ինչպես տրամաբանությունը կարող է փոխարինել տեղեկատվության բացակայությունը». կվարի Sputnik  Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Վլադիմիր Դիլանյանը Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի, ԽՍՀՄ արտաքին առևտրի ակադեմիայի և Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտ է։

Աշխատել է ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչությունում Կուբայում, ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարությունում, Հայաստանի նախարարների խորհրդում, ՀՀ ԱԳՆ–ում, Սոցիալական գիտությունների ինստիտուտում (Մոսկվա) եղել է պրոռեկտոր։ Վերջին մի քանի տարին դասավանդում է ՀՌՀ–ում։

Արման Վանեսքեհյանը լրագրող է։ Եղել է ռազմական թղթակից (Արցախում ռազմական գործողությունների ժամանակ), «Գոլոս Արմենիա» հասարակաքաղաքական թերթի տեղեկատվական բաժնի վարիչ, Հայաստանում «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Վեստի» հաղորդման սեփական թղթակից, «National Geographic Traveler - Armenia» ամսագրի տնօրեն։ Քաղաքական վերլուծաբան է, Sputnik Արմենիա ռադիոյի «Իրականում» հաղորդման հեղինակը և հաղորդավարն է։

Арман Ванескегян
© Sputnik / Asatur Yesayants
Արման Վանեսքեհյան

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար։ Այն ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը։ Մերձավոր արտասահմանի լրագրողների համար այն իրականացնում է ԱՊՀ, արտասահմանում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով Դաշնային գործակալությունը (Ռոսսոտրուդնիչեստվո)։ SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում։

Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին և Sputnik միջազգային նախագծի մի մասն է կազմում։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

Մասնակցությունը SputnikPro  կրթական ծրագրին անվճար է։

33
Ըստ թեմայի
Գզիրյան.« Տեխնիկական առումով նոր բաներ ներկայացվեց SputnikPro կրթական ծրագրի ընթացքում»
Նորագույն միտումներ. SputnikPro–ն հյուրընկալում է երիտասարդ լրագրողների տարբեր երկրներից
Երևանում մեկնարկում է SputnikPro կրթական ծրագրի նոր մոդուլը