Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը շնորհավորել է Մեդվեդևի կնոջը և ծաղկեփունջ ուղարկել նրան

239
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սվետլանա Մեդվեդևային։

ԵՐԵՎԱՆ, 18 մատի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 15-ին, տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ և ծաղկեփունջ է ուղարկել ՌԴ վարչապետի տիկին Սվետլանա Մեդվեդևային։ Հակոբյանի գրասենյակը հրապարակել է շնորհավորական ուղերձը։

«Հարգելի´ Սվետլանա Վլադիմիրովնա, անկեղծորեն և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ Ձեզ նման գեղեցիկ և նրբազգաց կնոջը անսպառ լավատեսություն, երջանկություն և սեր: Թո´ղ Ձեր կյանքը լի լինի երջանիկ, պայծառ և ցանկալի իրադարձություններով»,– նշված է ուղերձում:

Հակոբյանը նշում է, որ առաջիկայում Մեդվեդևայի հետ հանդիպում և ավելի հաճախակի շփումներ է ակնկալում։

Նշենք, որ Մեդվեդևայի 54–ամյակը լրացել է մարտի 15-ին։

239
թեգերը:
Աննա Հակոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի կնոջ հիմնադրամի նվիրատուների ցանկը հրապարակվեց
Երթից հետո Փաշինյանը կնոջ և ընկերների հետ գնաց սուրճ խմելու․ լուսանկարներ
Փաշինյանի կինը պատասխանել է իր բրյուսելյան այցը քննադատող ԶԼՄ–ներին
«Արա, էս ի՞նչ էր։ Հասե՜ք, փրկեք...». Փաշինյանն արձագանքել է կնոջ անպատասխան հարցազրույցին
Աննա Հակոբյանը շնորհավորանք և ծաղիկներ է ստացել Ռուսաստանից
Երևան. բողոքի ակցիա

Ընդդիմությունը վարչապետի թեկնածուի հարցում միաձայն որոշում է կայացրել. հայտնի է նրա անունը

261
(Թարմացված է 10:16 03.12.2020)
Ընդդիմության թեկնածուն կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետը. նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Այսօր, ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունները պատրաստվում են հայտարարել վարչապետի պաշտոնի համար իրենց միասնական թեկնածուի անունը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` խոսքը Հայաստանի 3–րդ Հանրապետության առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի մասին է։

Մանուկյանը կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետի պաշտոնի միասնական թեկնածուն։ Դա նշանակում է, որ նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը` պայմանով, որ ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը չի առաջադրվելու այդ ընտրություններում։

Մանուկյանը հոկտեմբերի 27–ին, Արցախի պատերազմից մեկ ամիս անց, կոչ էր արել կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել բանակին։

Նա առաջարկել էր բանակին իշխանությունը վերցնել իր ձեռքը, Արցախի հետ միասին ստեղծել Պաշտպանական միասնական կոմիտե, կազմակերպել անհրաժեշտ միջոցառումներ, գնալ բանակցությունների շահագրգիռ պետությունների և միջազգային կառույցների հետ։ Այն ժամանակ Մանուկյանը զգուշացրել էր. «Հակառակ դեպքում մենք կարող ենք ամեն ինչ կորցնել»։

Ասֆալտին փռելով չէ. ըստ Վազգեն Մանուկյանի` Հայաստանում բռնապետություն է ձևավորվել

Հիշեցնենք՝ նոյեմբերի  9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում պարբերաբար կազմակերպվում են բողոքի ակցիաներ 16 ընդդիմադիր կուսակցությունների կողմից` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

261
թեգերը:
ընդդիմություն, Վազգեն Մանուկյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ ազդեցություն ունի Փաշինյանը դատարանների վրա. Վարդևանյանը՝ աղմկոտ հանդիպման մասին
Ռազմական գործում մեծամիտ լինելն անթույլատրելի է, կամ ո՞րն է հայերի կորուստների պատճառը
Որքա՞ն կտևի պատերազմի բացասական ազդեցությունը. Թևիկյանը` Սոթքի հանքավայրի մասին
Դմիտրի Ադբաշյան

Մահացել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը

145
(Թարմացված է 09:35 03.12.2020)
Դմիտրի Ադբաշյանը մեկն էր այն մարդկանցից, ովքեր նախաձեռնեցին Լենինականի «Շիրակ» օդանավակայանի կառուցումը:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Կյանքից հեռացել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ադբաշյանի մտերիմներից մեկը։ Նրա խոսքով՝ Ադբաշյանի մոտ բժիշկները քաղցկեղ էին հայտնաբերել։ Վերջին շրջանում նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։

Դմիտրի Ադբաշյանը 82 տարեկան էր։

Հիշեցնենք՝ Դմիտրի Ադբաշյանը մեկն էր  այն մարդկանցից, ովքեր նախաձեռնեցին Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Շիրակ» օդանավակայանի կառուցումը:

Լենինականի օդանավակայանը կառուցելիս Դմիտրի Ադբաշյանը ջանք ու եռանդ չի խնայել՝ հետևելու շինարարական աշխատանքներին, որ ոչինչ թերի չլինի, կառուցվի բոլոր չափանիշներին համապատասխան:

Հենց դրա շնորհիվ էր, որ 1988–ի երկրաշարժի ժամանակ Լենինականում շատ շենք ու շինություններ քանդվեցին, իսկ օդանավակայանը մնաց կանգուն:

Ադբաշյանը վստահ էր, որ եթե Հայաստանն ուզում է դուրս գալ տնտեսական կոլապսից, ապա առաջին հերթին պետք է ավիացիան խթանել, որովհետև առանց դրա հզորանալն անհնար է։

145
թեգերը:
Հայաստան, Քաղավիացիա, Մահ, Դմիտրի Ադբաշյան
Խաղաղապահ. Արցախ

Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մոտ 100 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել

10
Ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 38 հեկտար տարածք, ավելի քան 12 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 1100 պայթուցիկ առարկա։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հարավային մասում վնասազերծել են ավելի քան 100 պայթուցիկ առարկա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ականազերծման ընթացքում սակրավորները մեկ օրվա մեջ հայտնաբերել ու վնասազերծել են մոտ 100 պայթուցիկ առարկա։ Հայտնաբերումից հետո պայթուցիկ առարկաները տարվում են հատուկ հարմարեցված զորավարժարան ու ոչնչացվում։ Ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, տեղում է վերացվում՝ անվտանգության անհրաժեշտ կանոնների պահպանմամբ», - նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 38 հեկտար տարածք, ավելի քան 12 կմ ճանապարհ, ստուգվել է 117 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 1100 պայթուցիկ առարկա։ Բացի այդ, ռուս խաղաղապահներն ապահովում են էլեկտրահաղորդման գծերի, գազատարի, կապի գծերի ու տրանսֆորմատորային ենթակայանների վերականգնման աշխատանքների անվտանգությունը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

10
թեգերը:
ական, Արցախ, Ստեփանակերտ, խաղաղապահ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Ըստ թեմայի
Արցախում ռուս խաղաղապահները շուրջ 1000 պայթյունավտանգ զինամթերք են վնասազերծել
Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափարներ ՀԱՊԿ-ի նիստում չեն հնչել. Լավրով
Ընդդիմությունը վարչապետի թեկնածուի հարցում միաձայն որոշում է կայացրել. հայտնի է նրա անունը