Գինու բակ

Հայաստանի գյուղերում կբացվեն գաստրոբակեր. ՌԴ–ն օգնում է զարգացնել մեր ագրոզբոսաշրջությունը

732
(Թարմացված է 12:07 18.03.2019)
Փոքր Վեդի գյուղում զբոսաշրջային սեզոնին կսկսի գաստրոբակ գործել։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում զբոսաշրջային սեզոնին կսկսի գործել Մնացականյանների ընտանիքի գաստրոբակը, որը ստեղծվել է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ծրագրի համակարգող Արման Վալեսյանը։

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն ուղղված է Հայաստանի 60 համայնքներում զբոսաշրջության զարգացմանը։ Այն իրագործվում է ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի շրջանակում` Ռուսաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը կկազմի երեք միլիոն դոլար։

Գաստրոբակը գտնվում է Երևանից 40 կմ հեռավորության վրա և լավ վայր է, որտեղ զբոսաշրջիկները կարող են համտեսել տեղի ավանդական ճաշատեսակները, շփվել բնակիչների հետ և ծանոթանալ ավանդույթներին, կարծում է ծրագրի համակարգողը։

«Մենք ուսումնասիրել են ավելի քան 950 գյուղեր, նախանշել ծրագրի իրագործման ուղղությունները` գաստոբակերի, գինու բակերի ստեղծում, բնապահպանական և հնագիտական երթուղիներ։ Մենք հենց այդ ուղղություններն ենք գերակա համարում ագրոզբոսաշրջության զարգացման համար», – ասաց Վալեսյանը։

Ծրագրի համակարգողը նշեց, որ ՄԱԶԾ–ն ծրագրի շրջանակում ոչ միայն օգնում է հիմնել և ընդլայնել բիզնեսը, այլ նաև օգնում է մարքեթինգի, ծառայություններ մատուցելու և արտադրանքը վաճառելու հարցում։ Ծառայությունը բարելավելու համար անցկացվում են սեղանը սպասքավորելու և զբոսաշրջային այլ ծառայությունների վարպետության դասընթացներ։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշեց, որ ռուսական կողմը կարևոր է համարում իր մասնակցությունը միջազգային զարգացման աջակցության գործում։

732
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Արարատից մինչև թռիչք անդունդի վրայով. 10 պատճառ թեկուզ մեկ անգամ Հայաստան այցելելու համար
Հայաստանում բանան, զեյթուն և զկեռ է աճում․ սահմանապահ զորքերի վետերանի էկզոտիկ այգին
Հայաստանի «գինու–օղու» մարզերում կսկսեն Java–ի և iOS–ի ծրագրավորողներ պատրաստել
Կոնյակի ավանդույթներն ու գինու բույրը Գավառ են կանչում եվրոպացի պանրագործներին. տեսանյութ