Բողոքի ակցիա

Երևանում կրկին հնչում է «դըմփ–դըմփ– հու»–ն. արտադրողները բողոքի ակցիա են կազմակերպել

202
Գազավորված ըմպելիք արտադրողները կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Հայ կառավարությունը սպանում է «Հայ կոլային»», «Ով է այդ ակցիզի պատվիրատուն», «Ֆիննախ` սաբոտաժի կենտրոն» պաստառներով ու վուվուզելներով։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր դարձյալ հավաքվել են գազավորված ըմպելիք արտադրողները։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է 5 տոկոսով ավելացնել գազավորված ըմպելիքների 1 լիտրի համար կիրառվող ակցիզային հարկը։

«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ստացվում է այնպես, որ մինչ այս իրենց արած բողոքի ակցիաները որևէ արդյունք չեն տվել։

«Բա մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել։ Մեր բոլոր աշխաըակիցները մասնակցել են հեղափոխությանն առաջին օրվանից։ Իսկ հիմա ինչո՞վ են մեղավոր մեր 100 աշխատակիցները, որ շուտով դառնալու են գործազուրկ»,– ասաց Հովսեփյանը։

Ընկերության աշխատակիցները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում են պահանջում։

Акция протеста производителей газированных напитков перед Домом правительства (18 марта 2019). Еревaн
© Sputnik / Karine Harutyunyan
Գազավորված ըմպելիք արտադրողների բողոքի ակցիան Կառավարության տան դիմաց (18 մարտի 2019թ.): Երևան

Քիչ առաջ կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկը մոտեցավ ցուցարարաներին և ասաց, որ Մեհր Գրիգորյանը նիստի է, ավարտից հետո կհանդիպի նրանց հետ։

Акция протеста производителей газированных напитков перед Домом правительства (18 марта 2019). Еревaн
© Sputnik / Karine Harutyunyan
Գազավորված ըմպելիք արտադրողների բողոքի ակցիան Կառավարության տան դիմաց (18 մարտի 2019թ.): Երևան

Գազավորված ըմպելիք արտադրողները կառավարություն են եկել «Հայ կառավարությունը սպանում է «Հայ կոլային»», «Ով է այդ ակցիզի պատվիրատուն», «Ֆիննախ` սաբոտաժի կենտրոն» պաստառներով։ Նրանք իրենց հետ այսօր նաև վուվուզելներ են բերել, բայց առայժմ չեն կիրառել դրանք։

«Մեր պիկետը համարենք արդյունավետ». Երևանի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիան ցրվեց

Բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում շարունակվում է։ Ակցիայի մասնակիցները սպասում են փոխվարչապետի հետ հանդիպմանն ու այդ ընթացքում «դըմփ–դըմփ– հու» բղավում։

  • Գազավորված ըմպելիք արտադրողների բողոքի ակցիան Կառավարության տան դիմաց (18 մարտի 2019թ.): Երևան
    Գազավորված ըմպելիք արտադրողների բողոքի ակցիան Կառավարության տան դիմաց (18 մարտի 2019թ.): Երևան
    © Sputnik / Andranik Ghazaryan

1 / 4
© Sputnik / Andranik Ghazaryan
Գազավորված ըմպելիք արտադրողների բողոքի ակցիան Կառավարության տան դիմաց (18 մարտի 2019թ.): Երևան
202
թեգերը:
Բողոքի ակցիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչ է լինելու. գրավատների և գազավորված ըմպելիք արտադրողների ճակատագիրը դեռ անորոշ է
Սրճարանների ապամոնտաժումից առաջ և հետո. ի՞նչ տեսք կունենա օպերայի հարակից տարածքը
Պարտադիր պրոֆեսիոնալներ են պետք, կամ ինչպես փրկել Երևանը կենսաբանական մահից
Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայից հետո 1 ոստիկանի և 1 քաղաքացու հիվանդանոց են տեղափոխել