Գյուղ

Կենտրոնական փողոցն իր անունով կոչած գյուղապետը կհայտնվի՞ դատարանում. մարզպետը դատի է տվել

632
(Թարմացված է 23:04 17.03.2019)
Կոտայքի մարզի Նոր Գեղի և Պտղնի գյուղերում հայտնաբերված չարաշահումների փաստերը մարզպետը ներկայացրել է Քննչական կոմիտե։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Կոտայքի մարզպետի ներկայացրած փաստերի հիման վրա քրեական գործեր են հարուցվել մարզի երկու գյուղապետների` Նոր Գեղիի` նախկին և Պտղնիի գործող գյուղապետների նկատմամբ։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Պետական վերահսկողական ծառայության ստուգումների հիման վրա քրեական գործ է հարուցվել Նոր գեղի համայնքի նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի նկատմամբ։ Քրեական գործ է հարուցված նաև Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանի նկատմամբ, որը երկար տարիներ ղեկավարել է այդ համայնքը։ Բայց համայնքը ո՛չ մանկապարտեզ ունի, ո՛չ մշակույթի կենտրոն, գտնվում է բավական անմխիթար վիճակում, չնայած որ Երևանից հեռու է երևի 2-3 կմ»,– ասաց մարզպետը։

Թե կոնկրետ ինչ փաստեր են բացահայտվել արդեն կատարված ուսումնասիրությունների արդյունքում, Կոտայքի մարզպետը չցանկացավ մանրամասնել` առաջարկելով սպասել նախաքննության ավարտին։ Միայն շեշտեց, որ ամենուր բացահայտվել են «հանրային և պետական շահերի յուրացումներ, անպատժելի գործունեություն, հանցավոր անփութություն»։

Գյուղապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերի փաստը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեց նաև ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Երկուսի դեպքում էլ հարուցվել քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 179-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակված են փորձաքննություններ»,– հայտնեց Հարությունյանը։

Իսկ թե կոնկրետ ինչ արարքների ու ինչ չափի չարաշահումների համար են մեղադրվում նախկին ու ներկա պաշտոնյաները, Քննչական կոմիտեից չեն հայտնում` նշելով, որ դա հայտնի կդառնա միայն իրականացվող փորձաքննությունների ավարտին։

Նշենք, որ գյուղապետներին առաջադրված մեղադրանքները ենթադրում են, որ վերջիններն իրենց  պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում են կատարել և չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները։

Ի դեպ, այս ամենից զատ, Նոր Գեղիի 32 տարվա գյուղապետ Ֆրոնտիկ Թադևոսյանի համբավը պաշտոնավարման վերջին տարում դուրս էր եկել գյուղի սահմաններից այն բանի շնորհիվ, որ նա իր անունով էր կոչել գյուղի արվեստի դպրոցն ու կենտրոնական փողոցը։ Այս հարցը ևս չի վրիպել Կոտայքի մարզպետի ուշադրությունից։ Ռոմանոս Պետրոսյանը որոշել է դիմել դատարան ավագանու այս որոշումները չեղարկելու պահանջով։

«Նոր Գեղիի ավագանուն առաջարկել եմ անվանափոխություն, սակայն առաջարկը մերժվել է, և օրենքով սահմանված կարգով այս որոշումն արդեն պետք է վիճարկեմ դատարանում։ Իսկ դատարանի որոշումից հետո արդեն համայնքի կորոշի, թե ում անունով կկոչվեն դպրոցն ու փողոցը»,- ասաց մարզպետը։

Հիշեցնենք, գյուղապետներից բացի այս պահին քրեական գործ է հարուցված նաև Հրազդան քաղաքի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ։ Մարզի ղեկավարը հայտնեց, որ, ըստ քրեական գործի  քաղաքապետն ու քրեական գործով մեղադրվող ևս 7 անձինք մեղադրվում են 680 մլն դրամի չարաշահումների համար։ Դրանից 138 մլն դրամը նախաքննության ընթացքում, մարզպետի տեղեկություններով, վերականգնվել է համայնքային բյուջե։

Սա, ըստ Ռոմանոս Պետրոսյանի, վկայում է այն մասին, որ առնվազն այս մասով նրանք ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը։

632
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան
Ըստ թեմայի
Չարաշահումներ, կաշառք, նոր բացահայտում. մեղադրանք է առաջադրվել տասը պաշտոնյայի
Մեկ միլիոն դոլարին մոտեցող խախտումներ և չարաշահումներ ոստիկանությունում
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը. չարաշահումներ են հայտնաբերվել
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

8
(Թարմացված է 17:54 15.08.2020)
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

8
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին
ԱԻՆ

Երևանում 28-ամյա քաղաքացին սպառնացել է վնասել իրեն ու տան անդամներին

15
(Թարմացված է 17:36 15.08.2020)
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատի անդամները։ Նրանք կանխել են ինքնասպանության փորձը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնացել վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է օգոստոսի 15-ին` ժամը 13։37-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Երևանում տղամարդ է նետվել շենքից

Փրկարարները կանխել են 28–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։

Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը

 

15
թեգերը:
ինքնասպանության փորձ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. «Lexus»-ը կողաշրջվել է
Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին
Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Ավտովթար Արմավիրի մարզում. տուժածների թվում 3 երեխա կա
Сероб Хачатрян

Դպրոցները նախ պետք է բացվեն 1-4-րդ դասարանցիների համար. Խաչատրյանը տարբերակ է առաջարկում

0
(Թարմացված է 18:17 15.08.2020)
Կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը կողմ է հանրակրթական դպրոցների փուլային բացման տարբերակին։
Խաչատրյան. «Դասարանների տրոհման դեպքում պետք է ավելացնել ուսուցիչների աշխատավարձը»

Սերոբ Խաչատրյանի կարծիքով` սեպտեմբերին դպրոցները նախ պետք է բացվեն առաջինից չորրորդ դասարանցիների համար, ինչպես նաև գյուղական վայրերի այն դպրոցները, որոնք ունեն մինչև 200 աշակերտ։ Ըստ նրա` պետք է երկշաբաթյա ժամկետում հետևել գործընթացին, և եթե ամեն ինչ բարվոք ընթանա, հետո կարելի է բացել նաև մյուս դասարանները։

«Նման տարբերակի դեպքում դպրոցներում ծանրաբեռնվածություն չի առաջանա, մի փոքր պրակտիկան ցույց կտա, թե ինչի կարիք կա, ինչը պետք է փոխել, այսինքն`անհրաժեշտ է գործարկել դպրոցների աստիճանական բացման տարբերակը։ Սովորաբար օրենքներն ընդունում են ու դրանք տարածում բոլոր դպրոցների վրա, մինչդեռ կան ավելի խելամիտ մոտեցումներ։ Ըստ հետազոտության արդյունքների` մինչև 10 տարեկան երեխաները շատ թեթև են տարածում վիրուսը, թեև տարակարծություններ այդ հարցում էլ կան»,– Sputnik Արմենիային ասաց փորձագետը։

Խաչատրյանի դիտարկմամբ` սեպտեմբերին դպրոցները բացելու դեպքում ռիսկերն ու խնդիրները շատ–շատ են։ Նա կարևորում է նախ դպրոցների սանիտարահիգիենիկ վիճակը, որովհետև կան տասնյակ դպրոցներ, որտեղ ջուր չկա, սանհանգույցները վատ վիճակում են։ Երկրորդ խնդիրը կապված է որոշ դպրոցների շենքային պայմանների հետ, քանի որ դրանք կիսափուլ վիճակում են ու կեղտոտ, և շատ դժվար է այնտեղ ապահովել նորմալ պայմաններ։ Երրորդ խնդիրն էլ այն է, որ պետբյուջեից պետք է առանձնացվեն կլորիկ գումարներ, եթե դպրոցներում նախատեսվում է դասարանների տրոհում, և այդ դեպքում ավելանալու է ուսուցիչների դասաժամերը, հետևաբար անհրաժեշտ է ավելացնել ուսուցիչների աշխատավարձը։

«Իսկ ինչ է լինելու այն դեպքում, եթե ուսուցիչներն այլ ծանրաբեռնվածության, երկրորդ աշխատանքի պատճառով չկարողանան ավելի շատ ժամեր անցկացնել դպրոցում, կգտնվե՞ն նրանց փոխարինող մասնագետներ։ Կամ ասում են, որ օրինակ ֆիզկուլտուրայի ժամեր չեն լինելու, այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվեն այդ մասնագետների հետ»,– նշում է փորձագետը։

Խաչատրյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Հայաստանում կա 72 երկհերթ և 4 եռահերթ դպրոց, հետևաբար հարց է ծագում` ինչպե՞ս է դրանցում իրականացվելու տրոհումը, քանի որ առաջանալու է տարածքի լուրջ խնդիր, այսինքն` պրոբլեմն առնչվում է ոչ միայն աշակերտների թվաքանակին, այլև շենքային հնարավորություններին։

Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հայտնեց, որ սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ։

Ռուսաստանի դպրոցներում և բուհերում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից, բայց մեկ պայմանով

0
թեգերը:
դպրոց, Սերոբ Խաչատրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը
Բացթողո՞ւմ, թե՞ նոր մոտեցում. «Հայոց պատմության» նոր չափորոշիչների շուրջ աղմուկը չի լռում
Առցանց ուսուցման լավ ու վատ կողմերը. ինչու տարեց դասախոսները հրաժարվեցին աշխատել օնլայն