Երևան

Սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում. եղանակի տեսություն

257
(Թարմացված է 22:29 17.03.2019)
Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ են կանխատեսում։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը 17-18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում մարտի 18-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: Մարտի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

257
թեգերը:
եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (412)