Համակարգիչ

ՏՏ ոլորտի մասնագետները լքում են Գյումրին. ո՞րն է խնդիրը

1750
(Թարմացված է 14:06 17.03.2019)
Վերջին տարիներին տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց արտահոսքը մայրաքաղաք մեծացել է, հատկապես շատ են մարզերից Երևան եկող ծրագրավորողները:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներն իրենք են նշում՝ իրենց ընկերություններում մեծ է հատկապես  գյումրեցի ծրագրավորողների, վեբ դիզայներների, ցանցային ադմինիստրատորների թիվը: Ինչո՞ւ են մասնագետները Հայաստանի 2–րդ քաղաքը թողած շտապում մայրաքաղաք։

«Վերջերս շատ լավ աշխատակիցներ եմ ընդունել, նրանց մեծ մասը Գյումրիից է։ Հարց է առաջանում՝ ինչու՞ այդ մարդիկ աշխատանք չունեն հայրենի քաղաքում և գալիս են Երևան, որտեղ իրենց խնդիրներին ավելանում է նաև բնակության խնդիրը: Մարզերում աշխատուժն էժան է, բայց խնդիրն այստեղ միայն էժան աշխատուժը չէ, այլ չօգտագործված պոտենցիալը: Երբ աշխատատեղ ենք ունենում, Երևանում ամիսներով փնտրում, չենք գտնում, իսկ Գյումրիում, պարզվում է` մարդը տանը նստած չգիտի` ինչ անի։ Նրան պետք է վերապատրաստել ու աշխատանք տալ»,-մեզ հետ զրույցում նշում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բադրյանը:

Գյումրեցի աշխատակիցներ շատ ունի նաև Հայաստանի ՏՏ ոլորտի ամենամեծ գործատուներից մեկը՝«Սինոփսիսը»: «Եթե  չեմ սխալվում`«Սինոփսիսի» 10  աշխատակից Գյումրիից է, շատ լավ մասնագետներ են, բավական լավ հեղինակություն ունեցող»,-ասում  է «Սինոփսիս» Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Իսկ, թե  ինչու է մայրաքաղաքը  ձգտում ՏՏ ոլորտի մասնագետներին լավագույնս ներկայացնում են իրենք՝  վստահեցնելով, որ Գյումրիում ՏՏ  մասնագետները քիչ են վճարվում:Սոնա Իսրայելյանը, որը մինչ Երևան մեկնելն աշխատում էր ամերիկյան ընկերություններից մեկում ու Գյումրիի չափանիշներով բավականին աշխատավարձ էր ստանում, ասում է, որ, այնուամենայնիվ, երևանյան ստարտափում իրեն եռակի են վճարում: «Լրիվ նույն բան եմ անում, ինչ Գյումրիում, բայց այստեղ 2 առավելություն կա։ Գյումրիում ՏՏ  ընկերությունների մեծ մասի ղեկավարներն իրենց աշխատակից ընտրում եմ նաև այն ցանկությամբ, որ գոնե 3 տարի նրանք աշխատեն նվազագույն աշխատավարձով, ինչը ՏՏ ոլորտի համար  անմտություն է։ 18 ժամ համակարգչ առջև` 60 հազար դրամով, ինչքանով է սա  խելամիտ, իսկ Երևանում սկսնակները նվազագույն 120 հազար դրամ են ստանում»,-ասում է Սոնան։ 

IT специалист Сона Исраелян
provided by Sona Israelyan
Սոնա Իսրաելյան

Բայց սա երիտասարդ ծրագրավորողի` Երևան գալու միակ պատճառը չէ, հաջորդ` ոչ պակաս կարևորը գործոնը  մասնագիտական աճի հնարավորությունն է: «Գյումրին շատ լավ տրամպլին է սկսնակ մասնագետների համար, բայց մարզերում ՏՏ ոլորտում քիչ են բարձ մակարդակի մասնագետները, նրանք, ովքեր  կկարողանան սկսնակներին ավելին տալ: Ես հիմա ստիպված եմ Երևանում բնակարան վարձակալել, բայց նույնիսկ այդ դեպքում, սա ճիշտ որոշում է: Չեմ թաքցնի`այլ երկրներից լավագույն առաջարկների դեպքում, նույնիսկ Երևանից եմ պատրաստ մեկնել»,–նշում է աղջիկը:

Սրան զուգահեռ, այնուամենայնիվ, կան ընկերություններ, որոնք փորձում են ամեն ինչ անել գյումրեցի մասնագետներին հայրաքաղաքում պահելու համար: Ընդամենը 1 տարվա գործունեություն ծավալող IT SPACE ընկերության ղեկավար Կարեն Գասպարյանը վստահեցում է ՝ 13 աշխատող ունեն, ունեն նաև նոր ծրագրեր, որոնք լրացուցիչ 10 աշխատատեղ կստեղծեն: Կարենն էլ է գիտի՝ գյումրեցուն հայրենի քաղաքում կպահի լավ աշխատավարձն ու լավ մթնոլորտը: Ասում է ՝իր ղեկավարած ընկերությունում միջին աշխատավարձը 200 հազար դրամ է, իսկ լավագույն ձեռքբերումն այն է, որ իր ուսանողը, որը ժամանակին մեկնել էր Երևան, կրկին վերադարձել է Գյումրի:

Ինչպես Սոնան, այնպես էլ Գյումրիից Երևան մեկնած շատ այլ երիտասարդներ պատրաստ են հայրենի քաղաք վերադառնալ, եթե լուծվեն աշխատավարձի և  մասնագիտական աճի խնդիրները: Sputnik Արմենիան շատերի հետ զրուցեց , քչերն են գոհ Գյումրիում ՏՏ  ոլորտի հնարավորությունից, բայց, ամեն դեպքում, շարունակում են աշխատել ՝այլընտրանքի բացակայության պատճառով:

1750
թեգերը:
ՏՏ, Երևան, Հայաստան, Գյումրի
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (14)
Ըստ թեմայի
Կատուների և շների «տիրուհին» ապրում է Գյումրիի տնակներից մեկում
Ռազմական ոստիկանության պետն այցելել է Գյումրիի 102-րդ ռազմակայան
Փաշինյանը Քյոլնի քաղաքապետին առաջարկել է համագործակցություն հաստատել Գյումրիի հետ