Հայ դիրքապահներ

Հայ–ադրբեջանական սահմանին ադրբեջանցի է վնասազերծվել. ՊՆ խոսնակ

489
Հայ դիրքապահները հայտնաբերել են Ադրբեջանի բնակչին և վնասազերծել նրան։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 16-ի գիշերը, ժամը 01։30 սահմանում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում գտնվող զորամասերից մեկի պահպանության տեղամասում ադրբեջանցի սահմանախախտ է հայտնաբերվել ու ձերբակալվել:
Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ Հովհաննիսյանի` սահմանախախտի մոտ մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն` նա Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովն է։

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։
 

489
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ովքե՞ր են խախտում Հայաստանի սահմանը և ի՞նչ անել նրանց հետ. պարզաբանում է ԱԱԾ–ն
ԱԱԾ տնօրենը խոսեց հայ-թուրքական սահմանը խախտողների ակտիվության մասին
Մեղրիում կորած տղամարդու դին հայտնաբերել է ռուս սահմանապահների շունը
Հերթական հրաձգությունը Իրան–Ադրբեջան սահմանին. սահմանախախտներից մեկը տեղում սպանվել է