00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրատախտակին գրել են` շարունակում ենք պայքարել. պաշտոնյաներն այցելել են թիվ 2 քոլեջ

© Sputnik / Karine HarutyunyanЗамдиретора коледжа No 2 Марина Мадоян на акции протеста студентов и педсовета коледжа перед Домом правительства (14 марта 2019). Еревaн
Замдиретора коледжа No 2 Марина Мадоян на акции протеста студентов и педсовета коледжа перед Домом правительства (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատանքից ազատված տնօրենի համար պայքարող քոլեջի ուսանողադասախոսական կազմը նախարարության ներկայացուցիչների հետ զրույցից հետո չի մտափոխվել և կվերսկսի բողոքի ակցիաները։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Թիվ 2 տարածաշրջանային քոլեջի ուսանողադասախոսական ամբողջ կազմն ու ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներն ընդհանուր հայտարարի չեն եկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քոլեջի փոխտնօրեն Մարինա Մադոյանը։ Նա նշեց, որ ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը և նախնական ու միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն այցելել են քոլեջ, զրուցել իրենց հետ։

Акция протеста студентов и педсовета коледжа No2 перед Домом правительства (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դասադուլը շարունակվում է. թիվ 2 տարածաշրջանային քոլեջում սպասում են ԿԳ նախարարին

Արդեն երկու օր է` քոլեջի ուսանողները դասադուլ են անում` պահանջելով աշխատանքի վերադարձնել տնօրեն Կառլեն Հայրապետյանին։

«Նրանք եկան, զրուցեցին մեզ հետ, ուզեցին մեզ համոզել, որ աշխատանքից հեռացված մեր տնօրենը` Կառլեն Հայրապետյանը, կարող է դատարանում վիճարկել կրթության և գիտության նախարարության որոշումը։ Սակայն մենք կարծում ենք, որ հարցը ոչ թե իրավական, այլ մարդկային ոլորտում պետք է լուծվի»,– ասաց Մադոյանը։

Նա նշեց նաև, որ նախարարության ներկայացուցիչների հետ զրույցից հետո իրենք չեն մտափոխվել և երկուշաբթի կվերսկսեն բողոքի ակցիաները։ «Նախարարության աշխատակիցներին լսեցինք, բայց նրանք միևնույն բանն էին ասում, որ հարցն իրավական ոլորտում է գտնվում։ Մենք գրատախտակին գրեցինք` մեր պայքարը շարունակվում է, նրանք էլ նայեցին ու գնացին»,– ասաց փոխտնօրենը։

Արտակ Աղբալյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ շուրջ մեկ ժամ զրուցել են ինչպես նախկին տնօրենի, այնպես էլ կոլեկտիվի հետ։

«Քոլեջի անձնակազմին տնօրենի` աշխատանքից ազատման հիմքերն ենք ներկայացրել ու ասել, որ հարցն իրավական ոլորտում է։ Մենք հորդորել ենք վերադառնալ բնականոն ուսումնական պրոցեսին և նաև ևս մեկ անգամ շեշտել, որ անձի դեմ որևէ խնդիր չկա, և այնպես էլ չէ, որ նախարարությունը տնօրենի իր թեկնածուն ունի։ Ուղղակի տնօրենը երկու խիստ նկատողություն է ստացել ու աշխատանքից հեռացվել»,– ասաց Աղբալյանը։

Նա նշեց նաև, որ քոլեջի անձնակազմի մեկնաբանություններն էմոցիոնալ դաշտում էին, ինչը բնական է, սակայն քանի որ հարցն իրավական դաշտում է, օրենքով պետք է որոշվի ամեն ինչ։

Ի դեպ, օրենքը չի արգելում, որ աշխատանքից հեռացված տնօրենը կրկին դիմի տնօրենի թափուր հաստիքի համար անցկացվող մրցույթին։

Акция протеста студентов и педсовета коледжа No2 перед Домом правительства (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ կլինի, եթե Արայիկ Հարությունյանը չգնա քոլեջ. բողոքի ցույց Երևանում

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 14–ին, թիվ 2 տարածաշրջանային քոլեջի ուսանողադասախոսական ամբողջ կազմը կառավարության նիստի ընթացքում հավաքվել էր կառավարության շենքի դիմաց` հանդիպում պահանջելով կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Խնդիրն այն է, որ երեկ առավոտյան աշխատանքից ազատվել է թիվ 2 տարածաշրջանային քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանը։

Տեղում էին նաև ԿԳ ներկայացուցիչները. նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տնօրենը մեկ տարվա ընթացքում 2 խիստ նկատողություն է ստացել։ «Առաջին նկատողությունը ներքին աուդիտի ուսումնասիրման արդյունքում է ստացել, իսկ երկրորդն օրերս է ստացել` 2018–ի դեկտեմբեր և 2019–ի հունվար ամիսներին տեսչական մարմնի ստուգումների արդյունքում»,–ասել էր Աղբալյանը։ Նա շատ մանրամասներ չէր հայտնել, ուղղակի հավելել էր, որ, օրինակ, քոլեջում կան գրանցված ուսուցիչներ, որոնք մասնագիտորեն չեն համապատասխանում իրենց հաստիքին։ Բացի այդ, ֆինանսական ինչ–ինչ անճշտություններ են հայտնաբերվել։

Լրահոս
0