Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

170
(Թարմացված է 15:51 15.03.2019)
Երևանի ընդհանուր դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Նման որոշում է կայացրել այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում։

Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով` դատարանն, ըստ էության, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին, և հերքել պաշտպանական կողմի միջնորդությունը խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ։

««Դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն` ըստ էության միակ հիմքն այն է, որ, քանի որ հիմա նյութերին ծանոթանալու փուլն է, և կարող են տեսնել բոլոր վկաներին, ռիսկային է գնահատվել գործի վրա ազդելու հավանականությունը»,– անդրադառնալով դատարանի որոշման հիմքերին` ասաց Օրբելյանը։

Այսուհանդերձ, Քոչարյանի փաստաբանները մտադիր են բողոքարկելու նաև այս որոշումը, և դրա համար սպասում են դատարանի որոշման տրամադրմանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու մասին ՀՔԾ միջնորդությունը։

2019-ի հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

 

170
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (158)
Ըստ թեմայի
Չի կարելի հավատալ Փաշինյանի հայտարարություններին. Քոչարյանը` Ղարաբաղյան խնդրի մասին
«Քոչարյանը չքնաղ ելույթ ունեցավ». ինչ է ասել 2–րդ նախագահն առաջին նիստի ժամանակ
Ռոբերտ Քոչարյանը դատարանում մոտ 40 րոպե ելույթ է ունեցել. ի՞նչ է ասել նա