Ռոբեչտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանն ու Արամ Մանուկյանը կհանդիպեն դատարանում

201
Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի:

Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի գրասենյակը։

Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում էր ներկայացրել` դատարանից պահանջելով պարտավորեցնել Մանուկյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և հրապարակավ ներողություն խնդրել։

Հայցադիմումը ներկայացվել է մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից:

Թե ինչ վիրավորանքի ու զրպարտության մասին է հայցադիմումը Քոչարյանի փաստաբանները չեն մանրամասնում։ Այդ մասին չի նշվում նաև է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։

201
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (254)
Ըստ թեմայի
Քոչարյանը նախընտրական պայքարի մեկնա՞րկ է տալիս. կանի՞ Փաշինյանը ճակատագրական սխալներ
Չի կարելի հավատալ Փաշինյանի հայտարարություններին. Քոչարյանը` Ղարաբաղյան խնդրի մասին
Ռոբերտ Քոչարյանը դատարանում մոտ 40 րոպե ելույթ է ունեցել. ի՞նչ է ասել նա