Աջ ղեկով մեքենաներ ներկրողների բողոքի ակցիան, 2018 թվական հոկտեմբերի 26

ԱԺ–ն աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման մասին վերջնական որոշում ընդունեց

173
Օրինագիծը քննարկվեց արագացված կարգով և ընդունվեց երկրորդ ընթերցմամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց աջ ղեկով ավտոմեքենաներ ներմուծելու արգելքի մասին օրենքի փոփոխություններին, որոնք թույլ կտան Հայաստան բերել մինչև 2018թ–ի դեկտեմբերի 31–ը գնված ավտոմեքենաները։

«Կողմ» քվեարկեցին 97 պատգամավոր, «դեմ» և ձեռնպահ` 0։

Հիշեցնենք` 2018 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տևած բանակցությունների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում էր աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցը։

2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ էր մտել աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։

Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։ Իսկ իրավիճակից ելք գտնելու հարցում հուսալքված ներկրողները, բառացիորեն շուրջ 800 ավտոմեքենա էին թողել հայ–վրացական սահմանին` արգելափակելով անցակետի աշխատանքը։

Մշակված փոխզիջման հիման վրա` աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թ.–ի դեկտեմբերի 30–ը, կարելի է Հայաստան բերել մինչև 2019 թ.–ի մայիսի 1–ը` առանց ղեկը փոխելու։

173
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Հայաստան
Ըստ թեմայի
Նախարարն «աջ ղեկով» ավտոմեքենա չի գնել և մյուսներին էլ խորհուրդ չի տա գնել
Աջ ղեկով մեքենա ներկրողները շարունակում են պայքարը. ամբողջ հույսը Փաշինյա՞նն է
Կառավարությունը համաձայնե՞լ է, որ աջ ղեկով մեքենաները ներկրվեն ՀՀ. ներմուծողների պատասխանը