Սահմանադրական դատարան

Մարտի 1-ի գործով հարցաքննված դատավոր Ֆելիքս Թոխյանը ոչինչ չի հիշում. «Ժողովուրդ»

62
Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը չի հարցաքննվել։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Հենց նա էլ ՍԴ-ում եղել է 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով զեկուցող դատավորներից մեկը: Իսկ ահա ՍԴ այն ժամանակ նախագահ Գագիկ Հարությունյանը, որ հիմա ԲԴԽ նախագահն է, այս գործով չի հարցաքննվել»,– գրում է թերթը:

Թերթին նաև մանրամասներ են հայտնի դարձել Թոխյանի հարցաքննությունից։ Ըստ պարբերականի` նրան ուղղված հիմնական հարցերը վերաբերել են ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի կողմից միջնորդավորված ճնշումներին:

«Այդ մասին Վ. Պողոսյանը պատմել էր ամերիկացի դիվանագետների, և որը բացահայտվել էր Վիքիլիքսյան հրապարակումների արդյունքում, երբ գաղտնազերծվեց ամերիկացի դիվանագետների նամակագրությունը: Այս դրվագով քրեական գործը հարուցված է արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով, մեղադրյալն էլ Արմեն Գևորգյանն է»,– հիշեցնում է թերթը` հավելելով, որ Թոխյանը էական ցուցմունքներ չի տվել` հիմնականում ասել է, որ տեղյակ չէ և չի հիշում:

62
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Մարտի 1-ի ողբերգության 11-րդ տարելիցի հիշատակին բազմաթիվ մարդիկ էին դուրս եկել երթի
Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը կդառնա ոչ աշխատանքային, մարտի 1-ն էլ կամրագրվի օրենքով. ԶԼՄ
Հայաստանը 20 600 եվրո կվճարի մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

6
(Թարմացված է 17:54 15.08.2020)
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

6
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին
ԱԻՆ

Երևանում 28-ամյա քաղաքացին սպառնացել է վնասել իրեն ու տան անդամներին

9
(Թարմացված է 17:36 15.08.2020)
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատի անդամները։ Նրանք կանխել են ինքնասպանության փորձը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնացել վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է օգոստոսի 15-ին` ժամը 13։37-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Երևանում տղամարդ է նետվել շենքից

Փրկարարները կանխել են 28–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։

Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը

 

9
թեգերը:
ինքնասպանության փորձ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. «Lexus»-ը կողաշրջվել է
Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին
Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Ավտովթար Արմավիրի մարզում. տուժածների թվում 3 երեխա կա