Հենրիխ Մխիթարյան

«Արսենալը» կփրկի՞ իրավիճակը. «Ռենի» հետ խաղում Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է

73
(Թարմացված է 16:11 13.03.2019)
Ֆրանսիայում կայացած առաջին խաղում «Ռենը» 3:1 հաշվով հաղթանակ է տարել: Արսենալը 2 գնդակ պետք է խփի։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեջքի հետ կապված խնդիրներ ունի:

Այս մասին տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

Դեռ պարզ չէ`հայ ֆուտբոլիստը կմասնակցի «Ռենի» հետ կայանալիք պատասխան խաղին։

Նրա վիճակը կգնահատվի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի խաղից առաջ։

Հիշեցնենք` Մխիթարյանը մեջքի հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիրակի օրը կայացած խաղը (2:0):

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղն «Արսենալը» կանցկացնի մարտի 14-ին, սեփական հարկի տակ: Ֆրանսիայում կայացած առաջին խաղում «Ռենը» 3:1 հաշվով հաղթանակ է տարել:

73
թեգերը:
ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (212)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը նշանածի հետ է գնացել ներկայացման
Հեղինակության ևս մեկ միավոր. Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ փետրվարի լավագույնների կազմում է
Մեդվեդևը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով