Արամ Սաֆարյան

Հայաստանը պետք է գազի դիմաց վճարի դրամով. փորձագետ

51
(Թարմացված է 15:22 12.03.2019)
Հայաստանի տնտեսությունը կարող է ձերբազատվել դոլարի տատանումներից։ Փորձագետն առաջարկում է էներգակիրների դիմաց վճարել դրամ–ռուբլի հարաբերակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ԵԱՏՄ երկրները գազի ու նավթամթերքի առևտրի հարցում պետք է անցնեն ազգային արժույթի։ Այսօր` մարտի 12-ին, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստում այս մասին հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

«Մենք պետք է որպես փորձագետներ մեր ձայնը բարձրացնենք դրամ–ռուբլի համարժեքով ուղղակի առումով գազի և նավթամթերքների ուղղակի առևտուրը կազմակերպելու համար։ Մեր երկիրը տուժում է դոլարացված տնտեսությունից»,– ասաց նա։

Սաֆարյանի համոզմամբ` այս տեսակետը հայ մասնագետները պետք է փորձեն ներկայացնել Հայաստանից դուրս` փորձագիտական հարթակներում։

«Դրանից Հայաստանի տնտեսությունը միանշանակ կշահի»,– ասաց Սաֆարյանը` հավելելով, որ դրանով Հայաստանի տնտեսությունը կձերբազատվի նաև դոլարի տատանումների կախվածությունից։

Սաֆարյանի պնդմամբ` այս խնդիրն այսօր հուզում է ոչ միայն Հայաստանին, այլև Բելառուսին, որը նույնպես գազ ու նավթ ներկրող երկիր է։

51
թեգերը:
գազ, Հայաստան
Ըստ թեմայի
«Մարգարե չեմ». Կարասինը` գազի գնի փոփոխման մասին
Հայաստանի գազի գնի հարցը կարելի է քննարկել նաև հետագայում. Փաշինյան
Իրանից Հայաստան եկող գազի ծավալը կկրկնապատկվի. նախարարը հաստատեց
Մանվելյան. «Եվրոպական գազի շուկան գերհագեցած է, դժվար որևէ երկիր կարողանա այնտեղ «խցկվել»»