Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժումը բողոքարկվել է

117
(Թարմացված է 14:38 12.03.2019)
Պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ՝ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը՝ ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան:

Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

«Ներկայացված բողոքի քննության վերաբերյալ նախօրեին կայացել է դատական նիստ, որին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը, դատախազ Պետրոսյանը և ՀՔԾ քննիչ Մուշեղյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019 թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

117
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (444)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի գործը 76 հատորից է կազմված. փաստաբաններն ուսումնասիրում են նյութերը
Ինչի՞ համար է մեղադրվում Քոչարյանի որդին. ԱԱԾ–ն մանրամասներ է ներկայացրել
Քոչարյանի գործով վերջին նիստերը բաց կլինեն. ի՞նչ է ուզում ցույց տալ իշխանությունը. «Փաստ»
Մարտական դիրք

Տավուշում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են արիության, նվիրումի համար

14
(Թարմացված է 14:06 15.07.2020)
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մեդալներ են ստացել զոհված զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը, Սոս Էլբակյանը և Գարուշ Համբարձումյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 4 հրամանագիր է ստորագրել Տավուշում հակառակորդի կրակոցների հետևանքով զոհված զինծառայողներին պարգևատրելու մասին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Այսպես. հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մեդալներ են ստացել երեկ զոհված զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը, Սոս Էլբակյանը և Գարուշ Համբարձումյանը։

Նախագահի հրամանագրով ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը նույնպես հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց

Իսկ ահա ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Էլբակյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Մայոր Գարուշ Համբարձումյանն էլ, որը ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետն էր,  հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

ՀՀ նախագահը 3 գնդապետի գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհել

Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակահերթ է իրականացնում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

14
թեգերը:
Նախագահ, մեդալ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Տավուշ
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծանր է. ՊՆ
Մարտերում «զոհվածը» տարկետում ունի. ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լուրերը
«Սահմանային հանգույցն» ավելի վտանգավոր է․ ինչու իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին
Օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լարվածության նվազում կա․ Արծրուն Հովհաննիսյան

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կհավաքվեն Մինսկում. հանդիպման օրը հայտնի է

37
(Թարմացված է 13:56 15.07.2020)
ԵԱՏՄ կառավարությունների բոլոր  ղեկավարները կժամանեն Մինսկ, թե ոչ՝ դեռ հայտնի չէ, սակայն նիստի օրակարգը բավական հագեցած է:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է Մինսկում հուլիսի 17-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի անցկացումն առկա ձևաչափով։ Տեղեկությունը հայտնում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Նիստին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, այն կնախագահի Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

Օրակարգում են առևտրի ոլորտներում եվրասիական ինտեգրման, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման հարցերը, ինչպես նաև  միության երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղված համալիր միջոցառումների ծրագիրը։

Նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը` տիեզերական և աշխարհատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում` Երկրի հեռակա ուսումնասիրման հիման վրա։

Մաքսատուրքի տարբերության վերահաշվարկմամբ 57 մլն դրամ վերադարձվել է տնտեսվարողներին

ԵՏՀ–ից տեղեկացնում են նաև, որ նախատեսվում է ուսումնասիրել նաև ԵԱՏՄ ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները։ Երկու նախագծերն էլ նախատեսում են իրականացվող խոշոր նախագծերի մասին տեղեկությունների հավաքագրում, ինչը թույլ կտա միության գործընկերներին զարգացման և ներդրումային ծրագրերի ազգային պլանների ձևավորման ժամանակ բացառել կրկնությունը, հաշվի առնել զարգացման միտումները, ինչպես նաև արդյունավետ կիրառել միմյանց բանիմացությունը։

ԵԱՏՄ–ում էներգակիրների միասնական շուկան հնարավոր կլինի կուլմինացիայի դեպքում. Լուկյանով

37
թեգերը:
տնտեսություն, կորոնավիրուս, Մինսկ, համաժողով, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ
Ըստ թեմայի
ՌԴ–ն կբացի ԵԱՏՄ երկրների հետ օդային սահմանը, բայց համաճարակաբանական վիճակը հաշվի առնելով
2025 թ-ին ԵԱՏՄ-ում պետք է ձևավորվի գազի միասնական սակագին. Քոչարյան
Կուբան, Ուզբեկստանն ուզում են ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալ. ինչ է պահանջել ՀՀ–ն
ԵԱՏՄ տարածքում արդեն ուզում են մեղմացնել սահմանափակումները. քննարկում է եղել

Ոչ մի պարեկություն. ինչու են ռուսական ուղղաթիռները հայտնվել հայ-թուրքական սահմանին

0
(Թարմացված է 14:17 15.07.2020)
Ռուսական ուղղաթիռները պարեկություն չեն իրականացնում հայ–թուրքական սահմանին։ Ռուսաստանի ՀՌՕ–ից  Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախատեսված  լայնածավալ  զորավարժություններ են ընթանում։

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումներում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ շաբաթվա սկզբից մարզումներ են իրականացվում Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի տարածքում, Հյուսիսային Օսեթիայում և Աբխազիայում։

Զորավարժություններին ներգրավված է նաև ՀՌՕ կազմում գտնվող և Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։ Զորավարժություններին մասնակցում են զորքերի տարբեր տեսակներ` զրահատանկային, հրթիռահրետանային, ավիացիա և այլն։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ  և տելեգրամ ալիքներ տեղեկություն էին տարածել, թե, իբր, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանից արդեն մի քանի օր ռուսական ուղղաթիռները պարեկություն են իրականացնում հայ–թուրքական սահմանին` հայ–ադրբեջանական սրված իրավիճակի ֆոնին Բաքվին աջակցելու մասին Անկարայի հայտարարությունների պատճառով։ Sputnik Արմենիային ՀՀ ՊՆ–ից ևս հայտնեցին, որ տեղյակ են ռուսական ավիացիայի զորավարժությունների մասին` դեռ դրանց անցկացումից առաջ։

0